▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է «Յուվեցի Կարոյի» փեսայի դին

 

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հունվարի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիր, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում հայտնաբերել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Առաքելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի փեսան է, ով տարիներ առաջ դատապարտվել էր ազատազրկման՝ Վերնիսաժում կրակոցներ արձակելու և մի քանի հոգու հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին։

 
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին