▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն ԱԺ-ին պատկանող միկրոավտոբուսով «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները

Սամվել Ալեքսանյանն այսօր  ԱԺ-ին պատկանող  363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի  համակարգիչները. սպառնացել են «Mediaport»-ի թղթակցին: Այս մասին գրում է «Mediaport» տելեգրամյան ալիքը: 

ՀՀԿ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրում տևական ժամանակ է՝ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատեցնում։  30 համակարգչից բաղկացած սենայկից առանց հանգստյան օրերի  աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։ 
 
«Mediaport»-ի թղթակիցը այսօր մուտք էր գործել մոլի տարածք՝ փաստն արձանագրելու։ Մուտք գործելով սենյակ՝ մեր աշխատակիցը տեսավ, որ մի խումբ մարդիկ՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ անջատում են համակարգիչներն ու ազատում սենյակը գույքից։ 

«Mediaport» տելեգրամյան ալիքը նաև գրում է, որ Ալեքսանյանի անվտանգության երկու աշխատակիցները խլել են  «Mediaport»-ի թղթակցի հեռախոսն ու ջնջեցին առևտրի կենտրոնում արված լուսանկարները՝ սպառնալով, որ եթե տեղեկությունը հայտնվի համացացնում «կփոշմանենք, որ ծնվել ենք»։

Asekose.am-ը պատրաստ է ստորև ներկայացնել նաև հակառակ կողմի պարզաբանումը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին