news.am-ը գրում է, որ Նուբարաշեն համայնքում Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու օծման արարողությանն այսօր՝ ապրիլի 25-ին, մասնակցում էր ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։
Այնտեղ էր նաեւ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, այլ հյուրեր Ռուսաստանից, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ էր մասնակցում եկեղեցու օծմանը։
Կայքի տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը եկեղեցուց գնացել է օդանավակայան եւ մեկնել Հայաստանից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում և տեսանյութում: