▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանը ներկայացրել է` ինչպես է իրեն հաջողվել անցնել Հակարիի անցակետը

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատմել է` ինչպես է տեղափոխվել Արցախից Երևան։

«Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներին տեղափոխեցին Ստեփանակերտ, այնուհետև Երևան։ Հենց էդ կոլոննայի հետ ես ինքս էլ եմ շարժվել դեպի Երևան։ Եկել ենք նորմալ, մեծ խցանումներով, բանով անցել»:

Հարցին` ինչու իրեն չեն ձերբակալել, նա պատասխանեց. «Ես եկել եմ բոլոր քաղաքացիների նման։ Մեքենայից իջել եմ, բարևել կանգնած ադրբեջանցի ոստիկաններին, քայլելով 15 մետր անցել եմ, մի ոստիկան էլ էր կանգնած, նրան էլ բարևել եմ, նստել եմ մեքենան, շարժվել։ Սկաներով երբ մեքենան անցնում է, դրանից հետո նստել ու անցել եմ: Ստուգողները 30 տարեկան ջահելներ են, սկի ինձ չեն էլ ճանաչել: Ոչ մեկի անձնագիրը չեն էլ ստուգում»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Թարմացված․ ԼՂ ԱԺ 22 պատգամավորներն ու Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
«Էս մարդիկ պետական հանցագործներ են: Համարեք սա հաղորդում, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել էինք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է: Էն մարդիկ, որոնք էդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին՝ այսինքն եղել է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանն ասաց՝ այո, իհարկե:

«Մենք կարող էինք 4400 քմ տարածքի վրա ստեղծեինք ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենայինք: Էս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է»,- ասաց Բաբայանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ իրեն ոչ մեկն այդ մասին չի էլ հարցրել, իրեն որևէ հավաքի չեն հրավիրել:

Թարմացված․ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն, ով Հայաստանում է, Հանրային հեռուստաընկերության եթերում մեղադրանքներ հնչեցրեց Արցախի իշխանությունների հասցեին. «Բոլորը մտահոգ են, թե ինչո՞ւ ես դուրս եկա, երբ որ ասել էի, թե վերջին մարդն եմ լինելու, որ կլքի Ստեփանակերտը: Ես վերջին մարդն էի լինելու, եթե ես ղեկավարեի երկիրը:

Եթե դուք անասունների նման անում եք էն, ինչ-որ անում եք, երկիրը հանձնում եք... Ես չեմ վիրավորում, դա հլա քիչ ա... Էդ մարդիկ պիտի պատասխան տան... Ինչ վերաբերում է իմ անձին, կա տեսաժապավեն: Որևիցե մասկրովկա չեմ արել: Սպարտիվնի հագած, մի հատ կուրտկով եկել եմ, անցել: Ես որևէ կապ չունեմ ադրբեջանցիների հետ, որ մի հատ էլ պայմանավորվեի»։

Թարմացված․ «Արայիկ Հարությունյանին ՖՍԲ-ի 5-րդ ծառայությունից, որը կուրիրովատ ա անում ամբողջ ԱՊՀ-ն, զանգում են, ասում են` հերիք ա, դու չես կարում, որովհետև մեր մյուս շպիոններն ասում են, որ դու լրիվ չես պատմում: Մյուս շպիոններն են առաջվա նախագահները: Արայիկին հանում են, բերում են նորին: Ռուբեն Վարդանյանին էլ ա Ռուսաստանն ուղարկել: Հիմա էլ Ռուսաստանը դիմել ա, որ հնարավորություն տան, որ Ռուբեն Վարդանյանին դուրս հանեն: Ինչո՞ւ, չէ որ առաջ հայտարարում էր, որ նա իրենց գործակալը չի»,- Հանրայինի եթերում ասաց Սամվել Բաբայանը:

Թարմացված․ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն, ով Հայաստանում է, Հանրային հեռուստաընկերության եթերում մեղադրանքներ հնչեցրեց Արցախի իշխանությունների հասցեին. «Բոլորը մտահոգ են, թե ինչո՞ւ ես դուրս եկա, երբ որ ասել էի, թե վերջին մարդն եմ լինելու, որ կլքի Ստեփանակերտը: Ես վերջին մարդն էի լինելու, եթե ես ղեկավարեի երկիրը:

Եթե դուք անասունների նման անում եք էն, ինչ-որ անում եք, երկիրը հանձնում եք... Ես չեմ վիրավորում, դա հլա քիչ ա... Էդ մարդիկ պիտի պատասխան տան... Ինչ վերաբերում է իմ անձին, կա տեսաժապավեն: Որևիցե մասկրովկա չեմ արել: Սպարտիվնի հագած, մի հատ կուրտկով եկել եմ, անցել: Ես որևէ կապ չունեմ ադրբեջանցիների հետ, որ մի հատ էլ պայմանավորվեի»:

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին