Հանրային ՀԸ-ի եթերում Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցում վերջինս հաստատում է, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին տեղյակ է պահել, որ թշնամուն կանգնեցնելու համար չունեն բավարար ռեսուրս: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։ Հարցազրույցի այդ հատվածը կարող եք դիտել այս հղումով։
«Սամվել Բաբայանի հարցազրույցի ուշագրավ հատվածը, որն աննկատ մնաց: Նա անուղղակի կերպով հաստատում է, որ հոկտ. 5-ից 6-ի ընթացքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրոք նիկոլ փաշինյանին տեղյակ է պահել այն մասին, որ առնվազն երեք ուղղություններով թշնամուն կանգնեցնելու համար չունեն բավարար ռեսուրս»,- գրել է նա։
Mediaport տելեգրամյան ալիքն էլ գրում է․ Սամվել Բաբայանը խոստովանեց, որ Լելե Թեփեի օպերացիայի հեղինակն ինքն է . Հարցազրույցի այդ հատվածը կարող եք դիտել այս հղումով։
«Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ գեներալը, որն առաջարկել է 700 զինվորի կյանք խլած օպերացիան, Սամվել Բաբայանն է: Ապրիլյան պատերազմի արդյունքում թշնամուն անցած այդ բարձունքը վերադարձնելու լոբբինգով զբաղվել է անձամբ Փաշինյանին կինը՝ Աննա Հակոբյանը, որպեսզի հաջողության դեպքում այդ փաստն օգտագործեն քաղաքական նպատակներով, արդյունքում զոհել են տասնյակ հարյուրավոր տղաների:
Հենց սա է պատճառը, որ օրերս ԱԺ-ում «սկանդալային բացահայտումների» սիրահար Նիկոլ Փաշինյանը չհրապարակել գեներալի անունը:
Իսկ Բաբայանը Հ1-ի եթերում փորձեց մեղքը բարդել ՊԲ հրամանատարության և ԳՇ ղեկավարության վրա՝ արդարացնելով իրեն ու Փաշինյանին: Մինչդեռ այլևս փաստ է, որ օպերացիայի հեղինակը ինքն է, իսկ հրամանը տվել է Նիկոլ Փաշինյանը՝ իր առաջարկով»,-գրում է տելեգրամյան ալիքը: