▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանը դիմել է ՌԴ-ում 2 երկրների սփյուռքի ներկայացուցիչներին

«Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» նախագահ Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ.


«Այս օրերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները մեծ մտահոգության տեղիք են տալիս։  «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիայի» անունից կոչ եմ անում երկու կողմերին էլ վերադառնալ բանակցությունների սեղանին եւ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակներ գտնել՝ նոր զոհերից, այդ թվում նաեւ՝ խաղաղ բնակչության շրջանում, խուսափելու համար

Դիմում եմ նաեւ Ռուսաստանում երկու երկրների սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով փոխադարձ հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ եւ խուսափել հնարավոր սադրանքներից, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով կարող են Ռուսաստանի ներսում կոնֆլիկտի էսկալացիայի բերել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին