▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ նաև պատանդ»

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմն ավարտել է փաստարկների ներկայացումը, Հակակոռուպցիոն դատարանի մոտ հայտարարեց պաշտպանական թիմից Արամ Վարդևանյանը։

«Եթե ունենանք ողջամիտ հնարավորություն իրական իրավաբանության, արդարադատության, միանշանակ է, որ այս միջնորդությունը (կալանքի երկարաձգման. խմբ.) պետք է մերժվի։ Մեր ակնկալիքի նշաձողը բավականին ցածր է, մենք չենք ուզում 100 տոկոս ծավալի իրավաբանություն, որովհետև կլինի միամտություն կարծել, որ մենք դա կարող ենք ունենալ այսօրվա պայմաններում»,- ասաց փաստաբանը։

Վարդևանյանի խոսքով՝ հիմա արդեն այն փուլն է, որ դատարանը պետք է հարցեր ուղղի պաշտպանական կողմին։

Դրանից հետո դատարանը հեռանալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

***

«Ես իմ գործուեության 45 տրավա ընթացքում պաշտպանել եմ տարբեր երկրների եկեղեցիների, երեխաներին, այսօր էլ պաշտպանում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն, և որևէ երկրում նման բառապաշարով խոսք Եկեղեցու մասին չի հնչել, ինչպես պարոն Փաշինյանն է խոսում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ամերիկաբնակ հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանն այնպիսի բառապաշարով է խոսում, որը դուրս է կառավարման նորմալ կանոններից, քաղաքակիրթ աշխարհում օգտագործվող բառապաշարից․․․ «Հայաստանը հանդիսանում է քրիստոնեության օրրանը և տեսնում ենք, որ այստեղ կան քաղաքական բանտարկյալներ, ամոթ Նիկոլ Փաշինյանին և ամոթ կառավարությանը»,- ընդգծեց Ամստերդամը՝ հավելելով, որ Եկեղեցու վրա հարձակմամբ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են նաև քաղաքացիների իրավունքները։

***

«Սամվել Կարապետյանը ոչ միայն քաղբանտարկյալ է, այլ պատանդի կարգավիճակում է։ Նրան ազատությունից զրկելու նպատակն իր գործունեությունից հետ պահելն է, ինչը ուղղորդված քաղաքական հրահանգ է»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը՝ նշելով, որ Կարապետյանի գործում իրավաբանություն ընդհանրապես չկա, խոսքը միայն քաղաքական հետապնդման մասին է և իմաստ չկա խոսելու այն հոդվածների մասին, որոնք առաջադրվել են։

***

«Ինչքան շատանում են իշխանությունների վախերը, այնքան գնում են ոչ ադեկվատ գործողությունների»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։ «Իրենք շատ լավ հասկանում են, որ Հայոց եկեղեցին այն կարևորագույն հենասյունն է, որի վրա միշտ հույս է դրել, հույս է դնում և դնելու է հայ ժողովուրդը։ Մարդ, ով փորձում է վերարտադրվել և ապրում ու կռիվ է տալիս էս երկրում միայն իր իշխանությունը պահելու համար, պետք է ոտնձգություն կատարի Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը, որովհետև, եթե մի քիչ լավ ես պատկերացնում տվյալ անձնավորության հանրային դիրքը, հանրային կշիռը, հնարավորությունները, տասնյակ տարիների ընթացքում Հայաստանի և Արցախի համար արած ամեն ինչը, պարզ է, որ առաջնային թիրախ է դառնալու տվյալ անձնավորությունը։ Սամվել Կարապետյանը, սրբազանները քաղբանտարկյալներ են»,- նշել է Ռուբեն Մխիթարյանը։

***

«Սամվել Կարապետյանին կարծիք հայտնելու համար առաջադրված մեղադրանքը լրիվ հիմնազուրկ էր, հիմա էլ ուրիշ բան են մտածել՝ փողերի լվացում, ինչի հետ նա բացարձակ կապ չունի»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, և Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։ «Իրական հանցագործներն ազատության մեջ վխտում են, իսկ հայրենանվեր մարդիկ անազատության մեջ են։ Սա է Նիկոլ Փաշինի նոր Հայաստանը։ Իբր 3-րդ Հայաստանը խելքի բերեց, հիմա էլ 4-րդն է ստեղծում»,- ասաց Պետրոսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանի հետ միջադեպից հետո դեռ շարունակում է վարչապետին Նիկոլ Փաշին անվանել, Պետրոսյանն ասաց, որ «ինչպես Փաշին եղել է, այնպես էլ մնացել է, իսկ Հովիկ Աղազարը երկոտանի մանդատակիր է, ում համար ԱԺ-ն վարկերը փակելու միջոց է»:

***

Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննության դատական նիստը, երեկ այն հետաձգվել էր: Նիստը նախագահում է դատավոր Վահե Դոլմազյանը։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել էին ՔԿ-ից։
Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 290 (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (Փողերի լվացում), 422 (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։ Վերջիններիս ավելացել է ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը։

Ամբողջ իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացված է ընդդիմադիր գործիչների նկատմամբ, դրա համար երկրում հանցագործությունների սրընթաց աճ կա. Գոհար Մելոյան

«Ուղիղ համեմատական է մեր երկրում քաղաքական բանտարկյալների մեծաքանակությունն ու նրանց կալանքի տակ գտնվելը երկրում սրընթաց կերպով աճող հանցագործությունների քանակի ու տեսակների հետ։ Վերջին 7 տարիներին մենք ունենք հանցագործությունների տեսակներ, որոնք 100-ավոր անգամներ են աճել»,– Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին ասաց իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

***

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրի ներքին անվտանգությունը խայտառակ վիճակում է, գրեթե ամեն օր լսում ենք սպանությունների մասին` մեկ որսորդական հրացանով 4 հոգի է գնդակահարվում, մեկ եկեղեցում են դանկահարում, մեկ համայնքապետ ու ոստիկան են գնդակահարում...
Բայց Նիկոլը իրավապահ համակարգը երկրի ներքին անվտանգությանը ծառայեցնելու փոխարեն ծառայեցնում է սեփական իշխանությունն ամրապնդելու, Հայ Առաքելական եկեղեցին կազմաքանդելու, քաղաքակամն բռնաճնշումներ իրականացնելու համար:
Այսպիսի այլանդակ ավտորիտար ռեժիմ անկախ Հայաստանի պատմության ընթացքում չի եղել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին