Սամվել Մայրապետյանից կբռնագանձվի ավելի քան 17 մլրդ․ դրամ ․ Գլխավոր դատախազի կոշտ ելույթն ԱԺ-ում
Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքներին, ասաց, որ դատախազության համապատասխան վարչությունը ստացել է 50 քրեական գործով նյութ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 25 նյութ՝ 84 անձի՝ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի պատկանելության վերաբերյալ: Վարդապետյանը մանրամասնեց, թե որքա՞ն գումար կբռնագանձվի Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նախկին այլ պաշտոնատար անձանցից: |