Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դատավոր Չիչոյանն իր պաշտպանյալի խափանման միջոց է ընտրել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը։
Սամվել Վարդանյանը դատարանից ազատ արձակվեց:
Դիտեք նաև՝
***
Սամվել Վարդանյանի խոշտանգվելու դեպքի վերաբերյալ լրագրողները կարծիք հարցրեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանից, ով ի պատասխան ասաց․ «Հայտարարությունների հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն, արդյունքները կհրապարակվեն՝ իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Իմ կարծիքով նման դեպք չի կարա տեղի ունենա»,- ասաց նա։ |
***
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Հիմա տանն է։ *** |
«Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել ոստիկանական մեքենայի մեջ ու շղթայված է եղել` ձեռքերը ետևում: Ոստիկաններից մեկն էլ խոշտանգման ընթացքում բերանն է փակած եղել, որ անգամ ձայն չկարողանա հանել»,- ասուլիսի ընթացքում հայտնեց Սամվել Վարդանյանի իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանը: Նա նաև շեշտեց, որ իր ներկայացրած լուսանկարում Սամվելի ծնկները աղտոտված են թարմ կանաչ խոտով, ինչն ապացույց է, որ նրան ծնկի են բերել ու խոշտանգել: *** |
Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկե՞լէ ԱԺ ՔՊ նախագահի վրեժի ժամանակը…Հայաստանում արգահատելի հանցագործություն կատարվեց, լոկ կասկածյալ, փաստացի հանրային պարսավանք իրականացրած Սամվել Վարդանյանի անմարդկային խոշտանգումը, որի պատվիրատուները, կազմակերպիչները եւ իրականացնողները պետք է խստագույնս դատապարտվեն, հանրայնորեն բացահայտվեն։ Հայաստանում նման քսու եւ ստոր հաշվեհարդար երբեւէ չէր կայացել ընդդիմադիր քաղաքացիների հանդեպ, կատարվածի մասին պետք է բոլոր իրավապաշտպան կառույցներին տեղյակ պահել, որ աջ ու ահյակ ժողովրդավարության եւ խաղաղության մասին բղավող իշխանությունը սթափվի անպատժելիությունից։ Բավական էր՝ ԱԺ նախագահը սպառնա խիստ պատժել, եւ Սամվել Վարդանյանին ձերբակալեցին, ապա անմարդկային խոշտանգեցին դիմակավորված մարդիկ ոստիկանության առերեւույթ հիմնավոր համաձայնությամբ։ Հազար ամոթ բոլոր նրանց, ովքեր կանգնած են այս ամենի ետեւում, գործող անձինք են, ոչ միայն Աստուծո ահեղ դատաստանին են արժանանալու, այլեւ Հայաստան պետության օրենքի խստագույն պատժին։ Հայաստանը դարձնելու ենք օրենքի երկիր»։ *** Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, ոստիկանության ներկայացուցիչների կողմից բռնության բոլոր դեպքերը պետք ա բաձրաձայնվեն, մեղավորները պատժվեն, էդ երևույթը քոքից կտրվի։ Առավել զզվելի են էն դեպքերը, երբ դրանք քաղաքական մոտիվներ ունեն ու թույլատրվում, հանձնարարվում են քաղաքական ղեկավարության կողմից։ *** ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արժեքների գահավիժման և խիստ դատապարտելի ևս մի դրվագ է այսօր հանրայնացվում։ *** |
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ |