▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեք»-ի աշխատակիցները քաղաքապետարանի դիմաց պահանջում են իրենց աշխատավարձը

«Սանիթեք» սանիտարական մաքրումներ իրականացնող  ընկերության մոտ 50 աշխատակից հավաքվել է Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Աշխատակիցները մեկ ամիս է, ինչ չեն ստացել իրենց աշխատավարձերը։ 

Աշխատակիցներից մեկն ասաց, որ ընկերության հիմնադրման օրվանից աշխատում է «Սանիթեք»-ում, և երբևէ այսպիսի խնդրի առջև չեն կանգնել։ 

Աշխատակիցները դիմել են ընկերության ղեկավարությանը, սակայն վերջինս պատասխանել է, որ քաղաքապետարանը չի փոխանցում ծառայության դիմաց նախատեսված գումարը, ուստի ընկերությունը չի կարողանում աշխատավարձ տալ։ Խոսքը մեկ ամսվա աշխատավարձի մասին է։ 

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը բողոքի ակցիայից տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին