▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սանիթեքի»-ի աշխատակիցները քաղաքապետարանի մոտ պահանջում են իրենց աշխատավարձը, հակառակ դեպքում՝ սպառնում են փողոց փակել

Երևանի քաղաքապետարանի մոտ իրավիճակը լարված է: «Սանիթեք» ընկերության աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը, հակառակ դեպքում՝ պատրաստվում են նստացույց անել ու փողոց փակել:

Հավաքվածները պահանջում էին, որ ընդհանուր գումարը՝ 132 միլիոն դրամ, փոխանցվի «Սանիթեքին», որից էլ իրենք աշխատավարձ կստանան:

Հավելենք, որ բողոքող աշխատակիցների հետ խոսելու դուրս եկան քաղաքապետարանի պաշտոնյաներ ու ավագանու անդամներ՝ ասելով, որ  համայնքը պատրաստ է վճարել աշխատավարձերը, բայց դրա համար անհրաժեշտ է, որ «Սանիթեքը» քաղաքապետարանին տրամադրի համապատասխան հաշվապահական փաստաթղթերը, որպեսզի պարզ դառնա, թե յուրաքանչյուր աշխատակցի հաշվին որքան գումար է պետք փոխանցել:

Տեսանյութը՝ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին