▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը

«Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանն այսօր առավոտյան սնունդ է ընդունել եւ դադարեցրել իր 16 օր շարունակ տեւած հացադուլը։ Այս մասին ASEKOSE.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության լրատվական բաժնից` նշելով, որ հիմա նա գտնվում է  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` բժիշկների հսկողության ներքո:

Իսկ, թե որքան կմնա Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոց»քրեակատարողական հիմնարկում, դեռ պարզ չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին