Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ.
«Մարտակերտի շրջանի Սառցասար լեռն ու հարակից բարձունքներն անցել են թուրքերի վերահսկողության տակ:
Ազերիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սառցասարը և հարակից բարձունքները ռուս խաղաղապահներն են իրենց տվել...
Հայաստանի և Արցախի սողացող օկուպացիան շարունակվում է...
Գրեթե կրկնվում է 1921 թիվը, երբ մեր հաշվին ռուսներն ու թուրքերը «եղբայրություն» էին անում...
Ինչպես ասում են` եթե բանակցությունների ժամանակ դու սեղանի շուրջ չես, ապա սեղանի վրա ես...
Դե ծափ տվեք ու վայելեք Նիկոլ Անհողի իշխանությունը...»: