Սարգիս Մելքումյանի թիմը հերթական հաղթանակն է տոնել Կ1 աշխարհի առաջնությունում՝ պարտության մատնելով թուրք և վրացի մարզիկներին․ Ռոբերտ Սարգսյանն ու Ավանես Զաքարյանը՝ Արցախից, գեղեցիկ հաղթանակ են տարել:
Գեղեցիկ մարտ ու հաղթանակ են ցույց տվել նաև Վիրաբ Խաչիկյանը, Արտյոմ Ղահրամանյանը և Նարեկ Սաֆարյանը:
ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի և նախագահ Անի Խուդավերդյանի աջակցության շնորհիվ են երեխաները կարողացել մասնակցել այս առաջնությանը:
Melkumyan Team- ին ֆինանսապես օգնել է նաև ԶՊՄԿ-ն, որի շնորհիվ արցախցի երեխաները ստացել են նոր մարզահագուստ և ձմեռային հագուստ: