▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Արմեն Սարգսյանն անդրադարձել է գույքահարկին վերաբերող օրենքին

Եթե իմունիտետը կայուն չէ, վակցինան էլ ընդհանրապես լուծում չէ. Հայկ Մանասյան

Անհամբեր սպասում ենք Աշոտին. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Լուսանկարում Աշոտ Փաշինյանը չէ. պարզաբանում

Բացահայտվել է փոստային առաքանիներով թմրամիջոցի տեղափոխման փոխկապակցված դեպքեր. ՊԵԿ

Zoom-հանդիպում աջակիցների և համակիրների հետ. Ռոբերտ Քոչարյանի գրառումը

Աշոտ Փաշինյանը վերադառնում է տուն. ՊՆ-ն լուսանկար է հրապարակել

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

Երկիրը հետ է գնում, սրա համար չենք հեղափոխություն արել. Բեն Ավետիսյանը՝ ակցիա անողների շարքում

Ռեստորանային ոլորտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց, կան բերման ենթարկվածներ.Ուղիղ

Երևանում թալանել են Արամ Անտինյանի Mercedes-ը

Երեխայիս սեռը ճիշտ չեն ասել, ինձ նրա անունն էլ է հայտնի, նա ՌԴ-ում է․ Հայկուհի Խաչատրյան

Գնում են դրսից տղա բերելու տրամաբանությամբ՝ լինի Բրյուսելից, թե Մոսկվայից. չի ստացվելու. Ալեն Սիմոնյան

Կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք՝. . .

Իրականում պատվաստանյութը կա․Արսեն Թորոսյան

Բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա․ Արսեն Թորոսյան

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ․ Նիկոլ Փաշինյան

Ժամանակը ցույց կտա, որ անբարոյական քաղաքական վաստակը ժամանակավոր է. Էդմոն Մարուքյան

Ժողովրդի իշխանություն - Ուղիղ ժողովրդավարություն․ Միքայել Նահապետյան

Համաճարակը կանցնի կգնա, չեն էլ իմանա` էդ անտեր դիմակը ոչ ոք չէր դնում, երբ ոստիկան չկար. Հայկ Մանասյան

Մահացել է ևս 14 անձ, վարակվածների թիվն աճել է 526-ով` հասնելով 30346-ի

Բախտի տերը թաղեմ

Դա կլինի Արարատի «տրետի պալյոտ նա լունու»

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր ու փաստերն է ներկայացրել Գորիսից

Ձեր նման նվիրյալները այսօր շատ պահանջված են հայ ժողովրդի կողմից

Բնակիչների սպառած հոսանքի դիմաց ավելի մեծ ցուցմունքներ գրելու համար ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամ

Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Եվրադատարանը մերժեց սահմանադրական փոփոխությունները սառեցնելու՝ ՀՀ ՍԴ նախկին նախագահի և 3. . .

«Հայկական փակ տվյաները դարձել են ադրբեջանցի հաքերների համար լիարժեք հասանելի». Արման Աբովյան

Հակահայկականությունն Ալիևի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ խոսնակի պատասխանն. . .

Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու գործն ուղարկեց նոր քննության

«Տենդ, դողէրոցք․․». Քանյե Ուեսթը վարակվել է կորոնավիրուսով

60 կմ/ժամ առավելագույն արագության որոշումը կարող է փոփոխվել, եթե արդյունք չտա

Այնպիսի հայացքով են ասում, որ Արման Բաբաջանյանն ընդդիմություն չէ, կարծես` իրենք են ընդդիմություն

Ի՞նչ կլիներ, եթե այս հարցերը սեպտեմբերին քննարկեինք․ Արարատ Միրզոյան

ԱԺ պատգամավորը՝ հարազատի մահը որպես կորոնավիրուսով մահացած գրանցելու լուրերի մասին

Մեր կուսակցությանը տրված ձայներով ստացած մանդատը ծառայեցնում է այլ կուսացության. Խաժակյանը՝. . .

Փորձում են հետ կանգնել իրենց ասածից՝ «задний դնեն»․ Հրաչյա Հակոբյան

Հերթական ճողոպրածը շուտով դրսից կծաղրի Հայաստանի արդարադատության համակարգը

Գուցե լավն էլ հենց դա է. Սոֆի Դևոյանը վարակվել է կորոնավիրուսով

Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ. . .

Սոլովյովը պատասխանել է Նավալնու՝ «Հայաստանը դադարել է լինել Սոլովյովի համար «բարեկամական. . .

7 կողմ, 0 դեմ. ԿԸՀ-ն մերժեց Էդմոն Մարուքյանի դիմումը

Հուսով եմ, որ երդումը միշտ պահելու եք. Արմեն Սարգսյանը՝ նորանշանակ դատավորներին

Ես փորձում եմ լինել այն նախագահը, որը չեզոք է...Արմեն Սարգսյան

Մոտ 22 միլիարդ դրամ ճանապարհաշինության և 10 միլիարդ սուբվենցիոն ծրագրերի համար

Այնպես չէ ՝բոլորը կարծում են, որ տուգանքները 10.000 դրամից բարձրացնելը վատ գաղափար է. Սիսակ Գաբրիելյան

Որոշ շրջանակների հաջողվեց խոսքերս անբարո ձևով խեղաթյուրել. Նաիրա Զոհրաբյանը ներողություն է խնդրում

Ի՞նչ է եղել իրականում. Ոստիկանության տեսանյութը Ստեփանավանի աղմկահարույց միջադեպի մասին

Սարգսյանը հյուրընկալել է Նազարբաևային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ երկու ժողովուրդները, ունենալով ընդհանուր պատմություն, միասին ապրել են Ռուսական կայսրության, Խորհրդային Միության ժամանակաշրջաններում, իսկ այսօր՝ Եվրասիական համագործակցության շրջանում: «Մեր ֆիզիկական ճանապարհները շատ մոտ էին, քանի որ կար Մետաքսի ճանապարհը, որն անցնում էր Ղազախստանով և Հայաստանով: Հայերը միշտ եղել են այդ ճանապարհին»,- նշել է նախագահ Սարգսյանը: Բարձր գնահատելով Ղազախստանի ղեկավարության վերաբերմունքը հայ համայնքի նկատմամբ՝ Հայաստանի նախագահն ասել է, որ հայերը Ղազախստանում իրենց զգում են ինչպես տանը, ինչը հաստատվել է նաև նրանց հետ իր հանդիպումների ժամանակ:

Դարիգա Նազարբաևան նախագահ Սարգսյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ հաջորդ տարի նախատեսվում է նրա պաշտոնական այցը Հայաստան: «Վստահ եմ, որ այն նոր, ավելի նշանակալից փուլ կբացի մեր երկրների հարաբերություններում,-ասել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահը: - Այս տարի նշում ենք Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք և պատմականորեն կապված ենք եղել այդ ամբողջ ընթացքում»:

Դարիգա Նազարբաևան նույնպես ընդգծել է Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերը՝ նշելով, որ նրանք ակտիվ գործարարներ են, աշխատում են մշակույթի ոլորտում, պետական կառույցներում, իսկ խորհրդարանն ունի հայկական սփյուռքը ներկայացնող պատգամավոր:

Նախագահ Արմեն Սարգսյանը կարևոր է համարել երկխոսությունը նաև միջխորհրդարանական մակարդակով: Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահն իր հերթին նշել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները զարգանում են շատ լավ դինամիկայով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ համագործակցության հեռանկարները մեծ են և դրանք պետք է զարգացնել տարբեր ուղղություններով: Կարևորելով տնտեսական փոխգործակցության ակտիվացումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ առկա ցուցանիշները զիջում են իրական ներուժին: Փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նա նշել է տեղեկատվական և նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, մշակույթի, գիտության ոլորտները, կարևորել երիտասարդների փոխանակման ծրագրերն ու երիտասարդական կազմակերպությունների համագործակցությունը:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և նշել, որ այդ շրջանակում կան համագործակցության մեծ հնարավորություններ: Հանրապետության նախագահը, անդրադարձել է նաև ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: Նա նշել է, որ ուրախ կլինեն ծրագրի շրջանակում համագործակցել նաև ղազախական ընկերությունների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին