Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Instagram-ում խոստովանել է, որ բլոգեր Նաստյա Իվլեևայի «մերկ» երեկույթից հետո չեղարկել է լրագրող Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցը։
Հարցազրույցը պետք է կայանար փետրվարին։ Անդրեասյանն ասել է, որ այլևս չի ցանկանում լինել Սոբչակի կողքին, երբ վերջինս մասնակցել է Իվլեևայի միջոցառմանը և աջակցել նրան։
Կինոռեժիսորը կարծում է, որ «ամենաթողությունը» ազատության և երջանկության մաս չէ։ Նա իրեն ձանձրալի մարդ է անվանել, ով կցանկանար «արժանապատվորեն ծերանալ՝ իր մանկական արարքներով չվիրավորելով ճակատում գտնվող զինվորներին, նրանց մայրերին և, առհասարակ, հանդիսատեսի հսկայական զանգվածին»։
Անդրեասյանն ասել է, որ «բոհեմների» որոշ ներկայացուցիչներ այնքան էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում։
«Արվեստագետ լինելն այնպիսի պատասխանատվություն է ուրիշների առջև, ինչպես մայր և հայր լինելը: Սարսափելի է, որ սրանք այն մարդիկ են, ովքեր մեր երկրում աստղ են համարվում, և սարսափելի է, որ այդ փչացած մարդկանց աջակցում են նման փչացած մարդիկ՝ տալով նրանց մեծ հնարավորություններ»,- ասել է ռեժիսորը։