▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանին` Сначала подумай, потом говори!

Մեկնաբանելով նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական տեսահոլովակում տարբեր ոլորտների առնչությամբ հնչած քննադատությունները, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական տարօրինակ ու իրականությունից հեռու հայտարարությունն է արել: Ինչպես հայտնի «Միմինո» ֆիլմի հերոսն էր ասում՝ «Сначала подумай, потом говори! Այս պահին միայն կանդրադառնամ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կրթական համակարգի վերաբերյալ հնչեցրած քննադատությանը և նախագահի թեկնածուին հիշեցնեմ, որ նրա գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, վերջին տարիներին, գրեթե մշտապես ոչ միայն կողմ է քվեարկել կրթական բարեփոխումներին ուղղված օրինագծերին, այլ հրապարակայնորեն պաշտպանել կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումները: «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մի հարցում համաձայն եմ, իսկապես որ, այս տարիների ընթացքում քայքայումներ եղան. ափսոսանքով պետք է նշեմ, որ քայքայվեց «Ժառանգություն» խմբակցությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին