▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 19.08.2025 lang.iso lang.iso lang.iso

«Սարքոցին շարունակվում է, հող են նախապատրաստում՝ ներխուժելու Մայր Աթոռ․․․»

Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։ Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը»։

Հ․Գ․

Սա հատված է երկու օր առաջ տարածված եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունից, ու երկրի գլխավոր չարիքը համարում է, որ սա ահաբեկչությանը հովանավորել է կոչվում․․․

Ի՞նչ ասես, սարքոցին շարունակվում է, հող են նախապատրաստում ներխուժելու Մայր Աթոռ․․․»։

Ավելի վաղ, 24News-ը գրել էր, որ կայքի տեղեկություններով, այսօր-վաղը իրավապահները պատրաստվում են կրկին ներխուժել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու իբր ահաբեկչության հետ կապ ունեցող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ անցկացնել։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման գործողություն իրականացնելու համար արդեն պատրաստվել է քննչական խումբ և ուղեկցող ուժայիններ։

Մայր Աթոռ ներխուժման անոնսը, փաստացիորեն, այսօր տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»՝ այս կերպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու վեհարանը հավասարացնելով, ասենք, այդ համայնքում գործող մի որևիցե խանութի հետ։

Դիտեք նաև՝

***

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին, ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այսինքն՝ կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին