ՆԳՆ փոխնախարար Արփի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հարգելի' գործընկերներ, քաղաքացիներ,
Քանի որ բազմաթիվ զանգեր եմ ստանում համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա, տեղեկացնում եմ, որ ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է:
Նա այս պահին ՆԳՆ Ոստիկանությունում է: Պաշտոնական խողովակներով կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն:
Միաժամանակ, հորդորում եմ չտարածել տեսանյութը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը։
Թարմացված․ Իրավապահներն ուսումնասիրում են համացանցում շրջանառվող տեսանյութը, համաձայն որի՝ կինը, երեխաների ներգրավմամբ, բռնության, այդ թվում, սեռական ոտնձգության է ենթարկում աղջիկ երեխային, թքում երեխայի դեմքին։ ՀՀ դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ ընթացք է տրվել։
Թարմացված․ ՀՀ ՄԻՊ-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի` համացանցում տարածվելուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է դեպքի առնչությամբ ուսումնասիրություն։ |