▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի վիճակ է, ակտիվիստները ծեծում են խաղաղ բնակիչներին, ովքեր գնացել էին աշխատանքի. Գնդեվազի բնակիչներ

«Վաղուց պետք է ոստիկանները կարգ ու կանոն հաստատեին համայնքում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ակտիվիստներն իրենց սրտի ուզածն արել են ու փաստացի ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվել»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց  Գնդեվազ համայնքի բնակչուհի Աննա Ներսիսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ոստիկանները խուզարկություններ են սկսել:

Աննա Ներսիսյանի խոսքով՝ ոստիկանության գործողություններն օրինաչափ են և բխում են համայնքի բնակիչների շահերից.

«Վերջապես մեր համայնքում օրենքը կվերակագնվի, համայնքի  բնակիչների 90%-ը կողմ է հանքի շահագործմանը, պարզապես արդեն երկու տարի է, ինչ այն մարդիկ, ովքեր կողմ են խոսել հանքի շահագործմանըակտիվիստների կողմից ենթարկվել են բռնությունների, հաշվեհարդարների, ծեծի: Վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ հանքի մի քանի աշխատակից փորձել են մտնել հանք աշխատելու, դուրս գալիս ակտիվիստները բռնություն են կիրառել նրանց նկատմամբ, հետևաբար՝ խուզարկությունները և բերման ենթարկելու դեպքերը կապ ունեն նրանց հաշվեհարդարների հետՈստիկանների գործողութունները իրավաչափ են, քանի որ մարդկանց սպանում են այստեղ, պետք է օրենքը վերականգնվի մեր համայնքում վերջապես, բնականաբար, դա պետք է արվի ոստիկանների կողմից: Դեռ վաղուց պետք է ոստիկանները նույն ձևով վարվեին, օրինակ՝ 2018 թ.-ի օգոստոսի 27-ին մարդկանց ծեծի էին ենթարկել, սակայն ոչինչ չէր արվել ոստիկանների կողմից: Մարդիկ բռնության են ենթարկվում, հանքի աշխատակիցները բազմաթիվ վնասվածքներ են ստացել օրեր առաջ կատարվածի հետևանքով: Հանքում սարսափելի իրավիճակ է, մարդիկ պարապուրդի են մատնված, վարկեր ունեն, խանութներն այլևս պարտքով մթերք չեն տալիս, մենք ապօրինության զոհ ենք դարձել: Պատգամավորներն էլ գալիս են, միայն ակտիվիստների հետ զրուցում են և գնում, այնպես չեղավ, որ գան մեզ հետ էլ խոսեն, որպեսզի հասկանան, որ մենք, զրկված լինելով աշխատանքից, ինչպես ենք պահում մեր ընտանիքի գոյությունը: Համավարակն էլ մյուս կողմից, մարդիկ սոված են»

«Ապօրինություններ են տեղի ունենում, վերջապես պետք է օրենքը վերականգնվի, պետք է մարդկանց թույլ տան աշխատել, ոչ թե բռնության ենթարկեն: Մենք բոլորին դիմել ենք՝ Կառավարությանը, պատգամավորներին, երկար ժամանակ է, որ մեր հարցը լուծում չէր ստանում, հիմա հասունացել է պահը, սակայն այն մարդկանց, ում թույլ են տվել աշխատել, ակտիվիստները բռնության են ենթարկել, քանի դեռ օրենքը չի գործում, բախումներ դեռ կլինեն, սակայն ես վստահ եմ, որ Լիդիանն իր խոստմանը հավատարիմ կմնա և բնակիչներին առանց աշխատանք չի թողնի: Ոստիկանները գործել են օրինաչափ, եթե զինված խմբավորում կարող է հարձակվել արդար աշխատող բնակիչների վրա, ապա պետք է իրենց կատարածի համար բերման ենթարկվեն: Եղել է բախում ցուցարար ներկայացած մարդկանց և խաղաղ բնակիչների միջև, որոնք գնում էին աշխատանքի», -Asekose.am-ին ասաց Գնդեվազի մեկ այլ բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը:

Հավելենք, որ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։

Ցուցարարները «ռազբորկայի» են կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին։ Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել են մահակներով զինված։

Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։

«Վաղուց պետք է ոստիկանները կարգ ու կանոն հաստատեին համայնքում, քանի որ արդեն երկու տարի է, ինչ ակտիվիստներն իրենց սրտի ուզածն արել են ու փաստացի ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվել»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց  Գնդեվազ համայնք բնակչուհի Աննա Ներսիսյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ ոստիկանները խուզարկություններ են սկսել:

Աննա Ներսիսյանի խոսքով՝ ոստիկանության գործողություններն օրինաչափ են և բխում են համայնքի բնակիչների շահերից.

«Վերջապես մեր համայքնում օրենքը կվերակագնվի, համայքնի  բնակիչների 90% կողմ է հանքի շահագործմանը, պարզապես արդեն երկու տարի է, այն մարդիկ, ովքեր կողմ են խոսել հանքի շահագործմանըակտիվիստների կողմից ենթարկվել են բռնությունների, հաշվեհարդարների, ծեծ: Վերջին մի քանի օրերի ընթացքում, երբ հանքի մի քանի աշխատակից փորձել են մտնել հանք աշխատելու, դուրս գալիս ակտիվիստները բռնություն են կիրառել նրանց նկատմամբ, հետևաբար՝ խուզարկությունները և բերման ենթարկելու դեպքերը կապ ունեն նրանց հաշվեհարդարների հետՈստիկանների գործողութունները իրավաչափ են, քանի որ մարդկանց սպանում են այստեղ, պետք է օրենքը վերականգնվի մեր համայնքում վերջապես, բնականաբար, դա պետք է արվի ոստիկանների կողմից: Դեռ վաղուց պետք է ոստիկանները նույն ձևով վարվերին, օրինակ՝ 2018 թվ-ի օգոստոսի 27-ին մարդկանց ծեծի էին ենթարկել, սակայն ոչինչ չէր արվել ոստիկանների կողմից: Մարդիկ բռնության են ենթարկվում, հանքի աշխատակիցները բազմաթիվ վնասվածքներ են ստացել օրեր առաջ կատարվածի հետևանքով: Հանքում սարսափելի իրավիճակ է, մարդիկ պարապուրդի են մատնված, վարկեր ունեն, խանութներն այլևս պարտքով մթերք չեն տալիս, մենք ապօրինության զոհ ենք դարձել: Պատգամավորներն էլ գալիս են, միայն ակտիվիստների հետ զրուցում են և գնում, այնպես չեղավ, որ գան մեզ հետ էլ խոսեն, որպեսզի հասկանան, որ մենք, զրկված լինելով աշխատանքից, ինչպես ենք պահում մեր ընտանիքի գոյությունը: Համավարակն էլ մյուս կողմից, մարդիկ սոված են»

«Ապօրինություններ են տեղի ունենում, վերջապես պետք է օրենքը վերականգնվի, պետք է մարդկանց թույլ տան աշխատել, ոչ թե բռնության ենթարկել: Մենք բոլորին դիմել ենք՝ Կառավարությանը, պատգամավորներին, երկար ժամանակ է, որ մեր հարցը լուծում չէր ստանում, հիմա հասունացել է պահը, սակայն այն մարդկանց, ում թույլ են տվել աշխատել, ակտիվիստները բռնության են ենթարկել, քանի դեռ օրենքը չի գործում, բախումներ դեռ կլինեն, սակայն ես վստահ եմ, որ Լիդիանը իր խոստմանը հավատարիմ կմնա և բնակիչներին առանց աշխատանք չի թողնի: Ոստիկաններըւ գործել են օրինաչափ, եթե զինված խմբավորում կարող է հարձակվել արդար աշխատող բնակիչների վրա, ապա պետք է իրենց կատարածի համար բերման ենթարկվեն: Եղել է բախում  ցուցարար ներկայացած մարդկանց և խաղաղ բնակիչների միջև, որոնք գնում էին աշխատանքի», -Asekose.am-ին ասաց Գնդեվազի մեկ այլ բնակիչ Նարեկ Հովհաննիսյանը:

Հավելենք, որ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։

Ցուցարարները «ռազբորկայի» են կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին։ Ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել են մահակներով զինված։ Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին