▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասնա ծռեր հիմնադրամում կան տարաձայնություններ, թափանցիկ չէ. Սեֆիլյանի կինը դուրս է գալիս

 

armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձումների խորհրդում խնդիրներ են առաջացել: Շուրջ 10 օր առաջ խորհրդից դուրս է եկել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, երեկ էլ այդ մասին հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը ստեղծվել էր «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆելիքս Հայրապետյանի կողմից՝ ՀՀ-ում քաղաքական հայացքների համար հալածվածներին, քաղբանտարկյալներին եւ նրանց ընտանիքներին աջակցելու նպատակով: Հիմնադրամում ընդգրկվել էին Նանոր Սեֆիլյանը, Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, Թեհմինե Ենոքյանը, Արուսյակ Հայրապետյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին