▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Սասնա ծռեր»-ի տասնյակ աջակիցներ հիշեցնում են, որ ես եզդի եմ ու պետք է գնամ ոչխար պահելու»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-5/Boris_Murazi.jpg

«Արևմտյան արժեքներ դավանող, մարդու իրավունքների դրոշակակիր «Սասնա ծռեր»-ի տասնյակ աջակիցներ իմ՝ իրենց ուղղված քննադատությանը պատասխանում են ամենաժողովրդավար զենքով՝ հիշեցնում են, որ ես եզդի եմ ու պետք է գնամ ոչխար պահելու (իհարկե, գլխի չեն, որ ես հիմա էլ իրենց պես ոչխարների եմ պահում)։ Ես դեռ «Սասնա ծռեր»-ի այլ տիպի աջակից չեմ հանդիպել։ Խոսքն իհարկե իրենց քաղաքական դեմքերի մասին չէ, որոնք իմ եզդի լինելու հանգամանքը հրապարակային գոնե չեն շահարկում»։

Հավելենք նաև, որ քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն այսօր  ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Politik.am-ը մի նյութ է հրապարակել այսօր, որտեղ հերթական կեղծ տեղեկատվությունն է հաղորդում` իբրև թե մեր հանրահավաքները ձեռնտու են Փաշինյանին և իբրև թե ոստիկանության 600 քաղաքացիական հագած աշխատողների հրահանգվել է մասնակցել հանրահավաքին, որպեսզի այն մարդաշատ երևա:
Վերջում, որպեսզի այս կայքի հերթական ապատեղեկատվությունը չընդունվի ծիծաղով` կայքը մի փոքր հավելում է անում, որ վստահ չէ, որ Բևեռի ղեկավարությունը տեղյակ է իբրև թե փաշինյանական ռեժիմի այդ հորինված և գոյություն չունեցող հրահանգից: Այդ պնդումն արվում է, որովհետև ակնհայտ է և անվիճելի, որ Բևեռն ու Բևեռի ղեկավարությունը նիկոլ փաշինյանի անհաշտ թշնամիներն են և մեղադրել նրանց փաշինյանի հետ գործարքի գնալու մեջ` նույնն է` ինչ Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչներին մեղադրել Կոստանդնուպոլսի հետ դավադրության մեջ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Պոլիտիկ.ամ կայքը և ղեկավարությունը բացեիբաց սատարել են և սատարում են Ռոբերտ Քոչարյանին, և դա անում են բավական ինտենսիվ` կարելի է շատ պարզ եզրահանգում անել, որ նման հերթական կեղծ լուրի պատվերն իջեցվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Նման կասկած ունենալու համար մենք այլ հիմքեր ևս ունենք:
Բոլորը, Հայաստանում գործող բոլոր այն ուժերը, որոնք, ըստ էության, այս կամ այն կերպ Կրեմլի կամ Անկարայի գործակալական կառույցներ են` անցել են Բևեռի դեմ հարձակման:
Բևեռը միակն է, որ դեմ է թե՛ նախկիններին և թե՛ ներկաներին: Եվ Բևեռը միակն է, որի դեմ պրոպագանդիստական սև արշավ են վարում բոլոր մյուս քաղաքական ուժերը: Բոլորը:
Որովհետև մենք անկաշառ ենք: Որովհետև մենք միակ իսկապես ազգային ուժն ենք, որովհետև մենք միակն ենք, որ հայ ժողովրդի պրոյեկտն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին