▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռեր»-ին պետք է սատկացնեին. դեսպան Ձյունիկ Աղաջանյան

 

asparez.com-ը գրում է. Ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի` հայաստանյան հանրահավաքներից և ցույցերի բացի բողոքի և պահանջատիրական հավաքներ եղան նաև սփյուռքում: Հուլիսի 29-ի դեպքերից հետո խաղաղ ցույցեր են կազմակերպել նաև հոլանդահայերը: Վերջիններիս խաղաղ հավաքները դուր չեն եկել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին:

- Դեսպանը, ՀՀ իշխանությունների սովորության համաձայն, սպառնալիքներ է հնչեցնում: Ցույցի մասնակիցներին, ելույթ ունեցողներին առանձին-առանձին կանչել և հրահանգել է դադարեցնել ցույցերը: Տեղի ոստիկանները, իշխանությունները մեզ ոչ մի բան չասացին, իսկ իրեն դուր չեկավ մեր քայլը,- «Ասպարեզ»-ի հետ զրույցում նշել է ցույցի մասնակից Գոռ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դեսպանը փորձել է նրանց անհիմն մեղադրանքներ առաջադրել և սպառնալ, որ կդիմի ոստիկանություն,- Դեսպանը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր իշխանավոր, շատ անբարեհամբույր վերաբերմունք ցույց տվեց: Նա տրամադրված էր այն բանին, որ մենք պետք է իրեն ենթարկվենք, բայց մենք ասացինք, որ նման բան չի լինելու, մենք պայքարելու ենք: Նա մեզ մեղադրեց, որ դեսպանատան դռան վրա քերծեր ենք առաջացրել: Մեզ մեղադրում է վանդալիզմի մեջ: Առաջարկեցինք քրեական գործ հարուցել, բայց նա ասաց, որ ուզում է մարդկայնորեն լուծել այս հարցը, իսկ ես իրեն փոխանցեցի՝ մարդկությունը և իշխանությունը միմյանց հակասող երևույթներ են: Ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ մեր իշխանությունները հեռու են սեփական ժողովրդից, նրանք հայ ժողովրդին չեն սիրում,- ավելացրել է նա: Ամստերդամում կազմակերպված ցույցի մասնակիցներին զայրացրել է նաև այն, որ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Սասնա ծռերի» տղաներին ահաբեկիչներ է անվանել ու ասել` «դրանց պետք է սատկացնեին»…

 

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին