«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի մեղադրանքը խստացվել է, վերջինս առաջադրված մեղադրանքներին ավելացել է նաև՝ ՊՊԾ-ի գրավման օրերին ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացել է Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանից:
Այսպիսով, Արմեն Բիլյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2–րդ, 3-րդ և 11-րդ կետերով:
Արմեն Բիլյանը իրեն մեղավոր չի ճանաչում: Ավելին, պահանջել են մեղադրանքում դրված բոլոր ապացույցները ներկայացնեն, որպեսզի որոշումը բողոքարկենք: