▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի դեմ նյութեր են նախապատրաստվում

ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի դեմ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման հիմքով՝ քաղաքացի Սուսաննա Ա.-ի հաղորդման հիման վրա:

Aravot.am-ի տեղեկություններով՝ ըստ հաղորդման՝ 2002թ.-ի մայիսի 22-ի թիվ 129 որոշման հիման վրա Հրազդան համայնքին պատկանող Կենտրոն թաղամասի, 33 շենքի, թիվ 22 բնակարանի ճաշասենյակը սեփականության իրավունքով տրամադրվել է Սուսաննա Ա.-ին, սակայն Սևակ Միքայելյանի՝ 16.09.2019թ. թիվ 996 որոշման 1-ին կետով նշված բնակարանը սեփականության իրավունքով, անհատույց օտարվել է Անժելա Մ.-ին, իսկ խոհանոցը, սանհանգույցը, միջանցքը և պատշգամբը թողնվել է ընդհանուր օգտագործման:

Սևակ Միքայելյանը կայքի հետ զրույցում վստահեցրել է, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Հրազդան համայնքի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանն այս առիթով մանրամասնեց. «Այդ տունը հանրակացարանի նման է. ունի սանհանգույց, խոհանոց: Մի մասն այդ անձինն է, մյուս մասն էլ եղել է ուրիշինը, բայց չի ձևակերպել. մնացել է համայնքի սեփականություն: Համայնքն այդ մեկ սենյակը տվել է մի կարիքավոր ընտանիքի, որ այդտեղ բնակվեն, որոնք բնակության վայր չունեին»:

Ռոբերտ Դանիելյանն ասաց՝ այդ կողմը դիմել է վարչական դատարան: Սակայն պնդեց՝ լիազորությունների չարաշահման մասին խոսք լինել չի կարող: Նրա կարծիքով՝ ի վերջո գործը կկարճվի: Ռոբերտ Դանիելյանը ներկայացրեց իրավական հիմնավորումը. «ՏԻՄ օրենքն ասում է, որ համայնքի սեփականություն հանդիսացող գույքը տնօրինում է համայնքի ղեկավարությունը ավագանու սահմանած պայմաններով: Այդ ընտանիքը դիմել է համայնքին, ավագանու որոշմամբ տարածքը տրամադրվել է այդ ընտանիքին»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին