▲ Դեպի վեր

Շաբաթ, 27.09.2025 lang.iso lang.iso lang.iso

Շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, ովքեր ինձ նման չեն ցանկանում, որ պատերազմ լինի. Յանա Եգորյան

Ես անտարբեր չեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված իրավիճակի նկատմամբ: Չեմ մեկնաբանում ոչ թե նրա համար, որ «թքած» ունեմ, այլ որովհետեւ իմ մեկնաբանություններով ոչինչ չի փոխվի: Շատ ադրբեջանցի ընկերներ ունեմ, ովքեր ինձ նման չեն ցանկանում, որ պատերազմ լինի: Այս մասին Ինստագրամի ուղիղ եթերում ասել է Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։

Եգորյանը նաև անդրադարձել է  Մոսկվայում «Ֆուդ Սիթի» խանութների ցանցի կողմից հայկական գյուղմթերքի վաճառքի արգելմանը:

«Հիմա մեծ քանակությամբ բեռնատարներ հայկական գյումթերքով բարձված կանգնած են ճանապարհներին եւ չգիտեն՝ ինչ անել իրենց մթերքով: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գյուղմթերքը պետք է ինչ-որ կերպ սպառել, թեկուզ եւ ինքնարժեքով, որպեսզի ներկրողները մեծ վնասներ չկրեն»,- ասել է Եգորյանը և կոչ արել իր հետևորդներին գնել այդ գյուղմթերքից:

Նա նաև նշել է, որ ինքն էլ է պատրաստվում գնել հայկական գյուղմթերքից և Խիմիկիում հենց այնպես բաժանել մարդկանց:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին