Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իմ խենթ ընկեր Երևան, ժամանակին, երբ փողոցում պատահաբար ու ստիպված հանդիպում էինք, ես սիրում էի քեզ վրա ամենացինիկ կերպով ծիծաղել, հետո սկսեցի ամենացինիկ կերպով լաց լինել քեզ վրա։
Իսկ այսօր, երբ միայնակ քայլելիս նորից պատահաբար ու ստիպված հանդիպեցինք, կզարմանաս, բայց պիտի ասեմ, որ շատ հավանեցի քո ցինիկ ծիծաղն ու լացը ինձ վրա։
Սիրում եմ քեզ հետ լացել ու ծիծաղել, ծիծաղել ու լացել, լացել ու ծիծաղել…