▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ հնարավոր է, որ ես էլ գնամ հանգստի ու ընկերների հրավերով ես էլ այցելեմ խաղատուն. ՊԵԿ նախագահ

«Ռաֆիկ Մաշադյանն իր մասին հրապարակմանն անդրադարձել է ու պարզաբանում ներկայացրել է, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ խոսելով իր տեղակալի՝ խաղատուն այցելելու լուրերի մասին:

Իսկ հարցին, թե ինչ պարզվեց տեղի ունեցածի վերաբերյալ ՊԵԿ-ում ուսումնասիրության արդյունքում, որի մասին ավելի վաղ ինքը հայտնել էր, ՊԵԿ նախագահը պատասխանել է, որ պարզել են այն, ինչը Մաշադյանը ներկայացրել է հանրությանը:

Ճշտող հարցին՝ վերջինս եղե՞լ է խաղատանը, Հովհաննիսյան ասել է, որ Մաշադյանը ներկայացրել է:

/filemanager/uploads/2021/02/week-4/Eduard_Hovhannisyan.jpg

Արդյո՞ք նման պաշտոնյայի՝ խաղատանը լինելը ռիսկեր պարունակում է, ՊԵԿ նախագահն ասել է, որ խաղատուն գնալն ինքնին հակաիրավական արարք չէ, իսկ ռիսկեր իրենք չեն տեսել.

«Շատ հնարավոր է, որ ես էլ գնամ հանգստի ու ընկերների հրավերով ես էլ այցելեմ խաղատուն: Դա հակաիրավական վարքագիծ իր մեջ չի պարունակում»:

 

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին