▲ Դեպի վեր

Երկուշաբթի, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Շատ կարևոր մարդ ա իմ կյանքում. Ավո Ադամյանը՝ Տաթևիկ Ադումյանի մասին

Դիտեք նաև՝

Տետ ա Տետ հաղորդաշարի հերթական հյուրն էր Ավո Ադամյանը։

Երբ խոսք եղավ հորեղբոր կորստի մասին` Ավոն նշեց. «Չէի ուզում դրա մասին խոսել… Փետրվարի 11-ին հոպարիս ծնունդն էր, հասել եմ շիրմաքարի մոտ, ասել եմ` «Բարև հոպար» ու իրա համար երգել։ Հետո եմ ինձ կողքից տեսել…»։

Սխալների և թերանալու մասին Ավոն նշեց. «Ես մի տեղ հայելի ունեմ։ Ես եմ իմ ձեռքով եղբորս հետ պատրաստել։ Օրեր եղել են, որ ամաչել եմ նայել էդ հայելու  մեջ, կամ նայել եմ, ասել եմ`«Ամոթ քեզ»։Ապտակներ են մեզ պետք արթուն մնալու համար…»։

Ավո Ադամյանն ունի ամուր ու գեղեցիկ ընտանիք, ինչպես՞ է սերը դիմակայել. «Մոտենում ենք երկու տասնյակի՝ընտանիքը շատ կարևոր բանա։ Ես բնավորությամբ շատ բարդ մարդ եմ, որ Նարինեն հլա դիմանումա, լավա։ Սիրել ենք իրար, սիրելով ամուսնացել ենք, հարսանիք չենք արել։ Դժվարություններ եղել են, միշտ էլ լինելու են՝չենք վախենում։ Մենք սիրում ենք վազել հեշտին։ Ամուսնանալը հեշտ ա, պահելնա դժվար»։

Տաթևիկ Ադումյանի հետ կապված քննարկումների մասին խոսելով` Ավոն ասաց. «Շատ կարևոր մարդա իմ կյանքում տաղանդավոր դերասանուհի Տաթևիկ Ադումյանը։ Հիմա, որ չեն քննարկում, արդեն մի տեսակ չի դզում, արդեն սովորել եմ։ Իմ ու Տաթոյինը էնպես էր, որ շատ երկար մնացինք բոլորի տեսադաշտում ու իսկական սեր ենք խաղացել»։

Դիտեք նաև՝

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին