▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ լուրջ հրապարակային առաջարկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Հաճույքով տեղեկացնում եմ, որ արդեն ի հայտ են եկել հրաշալի տղաներ, ովքեր ցանկություն ունեն ռուսալեզու «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման հայերեն տարբերակը կազմակերպել եւ վարել: Ողջունելով նրանց այս պատրաստակամությունը, ուզում եմ հույս հայտնել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում հովանու ներքո կազմակերպվում ու հեռարձակվում է խաղը, կհամաձայնի իր հովանավորությունը տարածել հայախոս խաղի վրա, բյուջեով հաստատված 12 մլն դրամը թողնելով «Արմենիա» հեռուստաընկերությամբ /կամ մեկ այլ հեռուստաընկերությաբ, եթե վերջինս չցանկանա/ հայալեզու խաղի հեռարձակման վրա: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ լսել է կազմակերպիչների այն պնդումը, թե անհնար է ռուսերենից զատ այլ լեզվով խաղի կազմակերպումը: Եւ քանի որ այս խաղից բանիմաց տղաների այլ խումբ պատրաստակամություն է հայտնել խաղը վարել հայերենով, բնականաբար հարթակը պետք է տրամադրվի նրանց: Այլապես մնում է եզրակացնել, որ բարձր հովանու ներքո հովանավրվում է ոչ թե խաղը, ոչ թե ինտելեկտը, ոչ թե գիտելիքը, այլ՝ բացառապես ՌՈՒՍԱՑ ԼԵԶՈՒՆ: 
Սպասում եմ արձագանքի հենց անձամբ Վարչապետի կամ նրա ներկայացուցիչների կողմից:

Այդ դեպքում կվերանա նաեւ իմ, Անահիտ Բախշյանի եւ արդեն իսկ մեզ միացած շուևջ 200 մարդու կողմից դատարան հայցադիմում ներկայացնելու անհրաժեշտությունը:

 

Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին