▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ սիրեք իրար․․․Ռաֆայել Երանոսյան

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․

«Ավարտին մոտեցավ ևս մեկ տարի: Ես ուզում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել անցնող տարուն՝ իր տված դրական էմոցիաների, գեղեցիկ օրերի, սիրուն ու անմոռանալի պահերի համար: Դժվարություններն էլ բնական են ու առանց դրանց հնարավոր չէ, կարևորը դրանք արդեն անցյալում են: Իսկ ապագայում նոր՝ 2025 թվականն է, ինչի առթիվ ուզում եմ շնորհավորել աշխարհի ամեն անկյունում ապրող հային: Ուզում եմ, որ գալիք տարին անսահման սեր ու ջերմություն բերի ձեր ընտանիքներին, նոր ձեռքբերումներ ու նվաճումներ, նպատակների իրականացում ու նոր համալրումներ:

Գալիք տարում շատ սիրեք իրար, եղեք հանդուրժող, հավատացեք ու ամենակարևորը սիրեք կյանքը, քանի որ այն ամենաթանկ պարգևն է, որը ունենք մենք՝ բոլորս: Խաղաղություն մեր հայրենիքին, ամրություն մեր սահմաններին, ուժ ու համբերություն հայ զինվորին: Գալիք տարին, իրոք հրաշալի պետք է լինի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին