Տարեվերջյան ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին Երևանի քաղաքապետարանի՝ ամանորյա զարդարանքների համար իրականացված մեծ ծախսերի, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների՝ ճոխ խնջույքների մասին. «Փոխքաղաքապետերից Սուրեն Գրիգորյանն ասում է՝ պետք է անենք, երեխաներն ուրախանան... Վարչական շրջաններից մեկի Նոր տարվա ցուցակն էի ուսումնասիրում՝ բաստուրմա, սուջուխ, խոզի խորոված, պանրի տեսականի, տասը տարվա հնեցման կոնյակ և այլն. երեխաների ուրախությունն այստեղ ի՞նչ կապ ունի»,- հարցրեց լրագրողը: Ավինյանն ասաց, որ երեկ արցախցի 500 երեխաների համար Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կազմակերպվել էր միջոցառում: Դիտարկմանը՝ կոնյակը և՞ս երեխաների համար է, նշեց՝ ոչ. «Ամեն ինչն իր տեղն ունի, խոսակցության մակարդակն էս աստիճանի պրիմիտիվացնել, չի կարելի... Կարելի է նայել, հասկանալ՝ ծախսն արդարացված է, թե ոչ, բայց այս տարի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակիցների կողմից իրականացվել է ահռելի աշխատանք, կարծում եմ՝ արժանի են գովեստի»,- ասաց Ավինյանը: |
Շատ թանկ կոնյակ են գնե՞լ.Ավինյանը կատակեց կորպորատիվների վրա թաղապետարանների ծախսած գումարների մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet