▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատ տհաճ տեսանյութ է տարածվում». Աշոտ Սարգսյան

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Երևանի ավագանու նախկին անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ տհաճ տեսարան ու տեսանյութ է տարածվում, որ ինչ որ տղա մոտենում է օտարերկրացի առաքիչին ու վիրավորելով պահանջում, որ զինվորական բուշլատը հանի: Անընդունելի եմ համարում նման դրսևորումները, զինվորական համազգեստի կրման կանոնը հսկելը ռազմական ոստիկանության տիրույթում է, ու «ինքնադատաստան» անելը ճիշտ չեմ համարում, հատկապես, երբ այդ պրոցեսն ուղեկցվում է նկարահանումով հանրությանը ցույց տալու համար: Շատ ավելի մարդկային և արդար կլիներ, տալ այդ առաքիչին այլ հագուստ՝ խնդրելով փոխել զինվորականը, այ դա կլիներ շատ հայրենասիրական և մարդկային քայլ:
Ցավոք սրտի բազմաթիվ գյուղերում, շինհրապարակներում և տասնյակ այլ վայրերում չլինելով զինվորական կրում են այդ համազգեստը, որը ճիշտ չեմ համարում, բայց ինքնադատաստանն էլ անընդունելի եմ համարում:
Ի դեպ, զինվորական համազգեստը ազատ վաճառվում է խանութներում ու վերնիսաժում և այդ առումով հասանելի է բոլորին»:

Տեսանյութի վերաբերյալ գրառում է կատարել նաև քաղաքագետ Մովսես Հարությունյանը. «Էս ի՞նչ խայտառակություն է, էս ի՞նչ ոճ է։
Էս մարդն ի՞նչ մեղք ունի, որ այդ հագուստը խանութում վաճառում են, իսկ եթե արգելված է կոնկրետ այս տեսակը օրենքով կրելը` դրա համար կան իրավապահ մարմիններ ու համապատասխան օրենք։
Հլը պատկերացրեք, դրսում մեկը մեր սփյուռքահայերի հետ սենց վարվեր` ի՜նչ շուխուռ էինք դրել»:

Թարմացված․Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը:
Պաշտպանն ընդգծում է՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։
Պարզաբանումներ ստանալու նպատակով տեսանյութը համապատասպան գրությամբ ուղարկվելու է պետական իրավասու մարմին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին