ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը գրում է. «Ջերմուկի մեր հայրենակիցներ, նախկիններին չեք սիրում` հարց չկա, բայց գոնե Ձեր երկիրը սիրեք, ձեր ապագայի համար կռիվ արեք, Նիկոլի ու ՔՊ-ի դեմ դուրս եկեք: Նախկինների օրոք դուք մտածում էիք ինչպե՞ս վերանորոգեք ու կահավորեք ձեր տունն ու ավտոտնակը: Քչից-շատից անում էիք, իսկ հիմա մտածում եք, թե ինչպե՞ս վերանորոգեք ու կահավորեք ձեր ապաստարանները, որովհետև թշնամին շատ մոտ է` հենց ձեր կողքն է, իսկ քանիսը չունեն ապաստարան` Աստված գիտի: Սատարելով Նիկոլին՝ դուք սատարում եք Ալիևին ու իր հայատյաց բանակին: Սատարելով Նիկոլին դուք ձեր ունեցվածքը, ձեր տարիներով ու ձեր քրտինքով ստեղծածն եք տալիս թշնամուն: Սատարելով Նիկոլին դուք սպանում եք ձեր ու ձեր երեխաների ապագան: Վստահ եմ, որ դա չէ ձեր ուզածը»: |
«Սատարելով Նիկոլին՝ դուք սատարում եք Ալիևին». Տիգրան Վարդանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet