Life.panorama.am-ի զրուցակիցն է Սաթի Ջանիբեկյանը, ով հայտնի դարձավ «Կարգին սկետչներից» եւ «Ուրիշի փոխարեն» գեղարվեստական ֆիլմից: Դերասանուհուն շուտով կարող ենք տեսնել նաեւ «Առաջին դեմք» ֆիլմում, որն ապրիլի 1-ից մեծ էկրաններ կբարձրանա: Մեզ հետ զրույցում Սաթին պատմել է այս ոլորտի ընտրության եւ մինչ այս՝ Ազգային ժողովում որպես պատգամավորի օգնական աշխատելու տարիների մասին:
Սաթի, «Ուրիշի փոխարեն» ֆիլմից հետո Ձեզ կարծես թե այնքնա էլ հաճախ չենք տեսնում: Այս ընթացքւոմ ինչո՞վ եք զբաղված:
- Այս ընթացքում առաջարկներ ունեցել եմ, ուղղակի ես մի փոքր կամակոր եմ ընտրության հարցում եւ ամեն առաջարկ չէ, որ ընդունում եմ, գերասադում եմ ուշ-ուշ երեւալ էկրաններին, բայց լավ նախագծերում հանդես գալ: Շատ շուտով մեծ էկրաններ կբարձրանա Հրանտ Երիցկինյանի «Առաջին դեմք» գեղարվեստական ֆիլմը որտեղ ես էլ եմ նկարահանվել: Այստեղ գլխավոր հերոսուհիներից մեկն եմ, Լիզան, որ բժշկուհի է, նա շատ կենսուրախ ու աշխույժ մարդ է: Լիզան Լիլիթի, այսինքն՝ Աննա Գրիգորյանի հերոսուհու մոտ ընկերուհին է, իսկ մնացածը կտեսնեք ֆիլմում: Այս ֆիլմից զատ՝ առաջիկայի համար մի շարք պլաններ ունեմ, մտքեր կան անգամ ռուսական ֆիլմարտադրության հետ կապված, որոնք դեռեւս բանակացային փուլում են եւ չեմ ուզում մանրամասնել:
Ձեզ համար լավ ֆիլմի կամ լավ նախագծի չափորոշիչները որո՞նք են: Ո՞ր դեպքում եք համաձայնվում նկարահանվել եւ ո՞ր դեպքում մերժում:
- Ինձ համար առաջին հերթին կերպարն է կարեւորվում, որը պետք է մարմնավորեմ: Այն ինձ համար նախեւառաջ սիրելի պետք է դառնա, պետք է կարողանամ ինքս ինձ պատկերացնել այդ կերպարում, բացի այդ շատ կարեւոր է, որ տվյալ նախագիծը գոնե մի փոքր մոտ լինի որակյալին:
Օրինակ սկսնակ, անփորձ ռեժիսորների առաջարկը կընդունե՞ք:
- Եթե ինձ դուր գա առաջարիկվող կերպարն ու ֆիլմը, իհարկե, կընդունեմ: Նույն Հրանտ Երիցկինյանի «Ուրիշի փոխարեն» ֆիլմը որպես գեղարվեստական ֆիլմ նրա առաջին աշխատանքն էր, բայց դրա շուրջ ես անգամ չեմ մտածել: Երիտասարդ ռեժիսորը կարող է շատ տաղանդավոր լինել եւ գերազանցել անգամ փորձառու ռեժիսորներին:
Սաթի, հեռուստադիտողը Ձեզ տեսել է հիմնականում հումորային կերպարներով, Ձեզ ավելի շատ այդ ժանրում եք տեսնում, թե կցանկանաք նաեւ դրամատիկ կերպարներով հանդես գալ:
- Եթե լինի լավ առաջարկ, մեծ սիրով կցանկանամ ինձ փորձել նաեւ այլ կերպարներում, քանի որ իսկական դերասանը պետք է կարողանա ցանկացած կերպար մարմնավորել: Միաժամանակ չեմ կարող չնշել, որ իրական կյանքում էլ շատ կենսուրախ մարդ եմ ու հումորի մեծ զգացում ունեմ ու դրանից ելնելով՝ ինձ ավելի հոգեհարազատ է հումորային, թեթեւ կերպարներով հանդես գալը, դրանք առավելապես են ինձ մոտ լավ ստացվում:
Վերջին տարիներին սիթքոմային ժանրը հեռուստատեսությունների համար ամենամոդայիկն է կարծես թե համարվում, դրանց կողմից առաջարկներ չե՞ն եղել:
- Ճիշտն ասած, երեք առաջարկ եղել է անգամ շատ որակյալ եւ վարկանիշով բարձր սիթքոմների կողմից, բայց առաջարկվող դերերը ինձ դուր չեն եկել ու մերժել եմ: Ես շատ սիրով ու պատասխանատու կերպով եմ մոտենում այս աշխատանքին եւ ինձ համար ինքնանպատակ չէ ուղղակի էկրաններին երեւալը:
Սաթի, ինչի՞ հետ է կապված, որ Ձեզ հիմնականում վստահում են կոկետուհու կամ գրավիչ կնոջ կերպարներ:
- Ես այնքան էլ համաձայն չեմ դրա հետ, օրինակ Ուրիշի փոխարեն» ֆիլմում իմ կերպարը բացարձակ սեքսուալ չէր: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ դա շուկայի պահանջն է: Նման կերպարներով հանդես գալու մեջ վատ բան չեմ տեսնում, եթե դա արվում է պատճառաբանված սցենարով, բայց կան տեսարաններ, որոնցից ես ուղղակի հրաժարվում եմ, քանի որ ամեն ինչ սահման ունի:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում