▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սայաթ Շիրինյանի ասածների համար իր պագոնների աստղերը պետք է կախվեն երկու ականջներին. Խաժակյան

Հաջորդ անգամ ԼՀԿ-ին հիշատակելիս Սայաթ Շիրինյանին փոխանցեք, որ արված հայտարարությունների համար իր պագոնների աստղերը պետք է պոկվեն և կախվեն երկու ականջներին և ճակատին՝ որպես վկայությունն այն բանի, որ ոչ տղամարդուն, ոչ էլ պաշտոնաթող սպային այդ արտահայտությունները պատիվ չեն բերում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ոստիկանության նախկին աշխտակից, գնդապետ Սայաթ Շիրինյանի հայտարարությանը, որտեղ նա նշել էր, որ «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմություն է:

«Օրեր առաջ էլ էր համանման կերպ արտահայտվել, բայց համարել էինք, որ իր մտերիմները կհուշեն այդ պահվածքի և ուսադիրների անհամատեղելիության մասին, բայց ավաղ...»,-գրել է Խաժակյանը:

Կարդացեք նաև՝ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի անդրավարտիքի գրպանի ընդդիմությունն էր. Սայաթ Շիրինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին