▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սցենարն առանձնապես ասելիք չուներ. Նարինե Դովլաթյանը՝ «Աբելի քույրը» սերիալի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Նարինե Դովլաթյանը կայքի հետ զրույցում ամփոփել է «Աբելի քույրը» հեռուստասերիալից ստացած իր տպավորություններն ու պատմել անելիքների մասին:

«Նախ պետք է ասեմ, որ «Աբելի քույրը» հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը ընդունեցի, քանի որ բազմաթիվ առաջարկներ էի ստանում գեղարվեստական ֆիլմերից ու փորձ էի ուզում ձեռք բերել դերասանության ոլորտում: Սակայն պետք է նշեմ նաեւ, որ փորձ ձեռք բերեցի միայն նկարահանման սկզբնական շրջանում, երբ նկարահանվում էի դերասան Հայկ Սարգսյանի հետ: Նրանից շատ բան եմ սովորել, իսկ հետո շատ քիչ էին թատրոնի, պրոֆեսիոնալ դերասանները, այդ իսկ պատճառով այս նախագծից ավելի շատ կյանքի, քան դերասանական փորձ ձեռք բերեցի»,- ժպիտով նշեց Նարինեն ու շեշտեց` սերիալում նկարահանվելն իրեն դուր չեկավ.

«Ես չսիրեցի սերիալային աշխատանքը, քանի որ այն ավելի շատ աշխատանքի էր նման, քան ստեղծագործական պրոցեսի: Շատ կարճ ժամանակահատվածում պետք է նկարահանվեին սերիաները, արդյունքում շատ ժամանակ չէր մնում կերպարիդ վրա աշխատելու: Բացի այդ, սցենարը շատ թույլ չէր տալիս, որ կերպարս զարգանար, իմ կերպարը միայն հայկական ողբ էր կապում, որն էլ, բնականաբար, ինձ դուր չէր գալիս»:

Նարինե Դովլաթյանի խոսքով` ստեղծագործական կազմն ի սկզբանե  նրան հայտնել էր, որ սերիալում իր կերպարը զարգացում կապրի.

«Թեեւ ինձ ասել էին, որ կերպարս ընթացքում կփոխվի ու կզարգանա, բայց այդպես էլ ոչ փոխվեց, ոչ էլ զարգացավ` նա մինչեւ վերջ լացում էր: Սա ինձ դուր չէր գալիս, չէի ցանկանա, որ այդպես լիներ: Ես չսիրեցի ու որպես լիարժեք կերպար չընկալեցի իմ հերոսուհուն: Սցենարն առանձնապես ասելիք չուներ, որի մասին անընդհատ նշում էի նկարահանման ընթացքում, ամեն անգամ ասել եմ, որ այս ողբն ինձ դուր չի գալիս, ու ամեն անգամ լսում էի նույն պատասխանը, այն որ ժողովուրդը սա է սիրում ու բոլոր սերիալներն էլ այսպես են: Սակայն ես չէի եկել այնտեղ, որ բոլոր սերիալների նման լիներ, մտածում էի` սա ուրիշ է լինելու, բայց իրականում, ցավոք սրտի, նույն բանը ստացվեց:  Մեր օրերում լավ սցենարի պակաս ունենք»:

Խոսելով խաղընկերներից` երգչուհի-դերասանուհին վստահեցրեց.

«Երբ միմյանց տեսնում ենք, ջերմորեն շփվում ենք: Իհարկե, աշխատակազմում կան այնպիսիք, որոնց հետ հետագայում էլ կշարունակեմ աշխատել, սակայն կան նաեւ այնպիսիք, որոնց հետ չեմ ցանկանա համագործակցել. Կարծում եմ` սա բնականոն ընթացք է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին