Առնվազն առաջարկում եմ, որպեսզի իլուստրացիայի ենթարկվեն այն անդամները, որոնք այսօր շարունակում են գործել և բացահայտել նրանց կապերը նախորդ իշխանության հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրի լուծումը։
«Կարծում եմ, որ հանրայնացման չի հասնի, որովհետև մարդիկ հրաժարական կտան ու կգնան, որովհետև այնպիսի հանցավոր և արատավոր կապեր ունեն անցյալի և նախորդ ռեժիմի հետ, որ վստահ եմ այս ճգնաժամը կարող ենք հանգուցալուծել»,- ավելացրեց Արման Բաբաջանյանը։
Նա նաև հավելեց, որ պատրաստ է ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդրի լուծման համար քննարկումներ կազմակերպել։