▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ոչ, հարգելի դատարան․ զվարճալի միջադեպ կառավարության նիստում

56-ամյա անձին դեղը չեն ներարկել՝ պահելով երիտասարդների համա՞ր. ԱՆ խոսնակի պարզաբանումը

Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք «պոլի շոր». Զոհրաբյանը՝ Հովակիմյանին

Հարց է՝ տան մեջ դիմակը պարտադիր կդարձնենք, թե՝ ոչ, եթե կանոնները չպահպանվեն. Փաշինյան

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում, կրակոցից այրվել է մեքենան. ՊՆ խոսնակը մանրամասնում է

Երևանում կլինեն ռեյդեր, որ համոզվենք՝ թե ինչքանո՞վ են կատարվում սահմանված կանոնները․ Փաշինյան

Հանրային սննդի 87 օբյեկտ վերջին մեկ շաբաթում փակվել է, ևս 12-ը կփակվի այսօր. Ասոյան

Առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ֆանտաստիկ երկիր է, երբ այսքան հայ մի տեղ տեսա՝ թևեր ստացա․ Քրիստիան Գելեջի

Կորոնովիրուսից 7 մահացածներից 56-ամյա տաղամարդը որևէ քրոնիկ հիվնդություն չի ունեցել. ԱՆ

Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան...Արարատ Միրզոյան

372 նոր դեպք, 7 մահ․․․Նոր տվյալները

Գժանոց ա...Էս կարո՞ղ ա նույն վարդերն են, որ դու էիր նվիրել. Միրզոյանն՝ ԱԺ նիստի մասին

Ուրիշների կյանքերը կախված են մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Դու ես. Փաշինյան

Ինչպես Շանթ Հարությունյանն իր հարսանիքի օրը հաշտեցրեց Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին

Կալիֆորնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանի ազատությունը

Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է․ անհնազանդներին պետք է խաղից հանել

Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ․ հնարավոր է՝ Արայիկ Հարությունյանը փոխարինի Տիգրան Ավինյանին

«Գազպրոմը» 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը

Ինձ հետաքրքիր չէ, որ այսօր էլ պահում եք ամուր կապեր նախկինների հետ․ Բաբաջանյանը՝ որոշ իշխանավորներին

Արման Բաբաջանյանն իրեն դրսևորում է որպես «Մաֆիա» խաղի տաղանդավոր կարմիր ներկայացող. Բադասյան

450 հազարի ձնծաղիկ ու «ռաշիրիտելի կրիշկա»․ Դիանա Գասպարյանի գնումների պլանը

«Հեղափոխությանը» ձեր հավատարմությունն ապացուցելուն քիչ մնաց․ Միքայել Մինասյան

«Արցախից Ռուսաստան արտահանվել է շուրջ 3 տոննա ոսկի՝ տարօրինակ գնով». Տիգրան Խզմալյան

Ձև չի՝ իրոք պահում ենք կանոնները. Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

Քրիստինե Մելքոնյանը հրաժարվել է Վանեցյանի հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականություններից

Եթե պատգամավորին կողքից, դեմից, հետևից հարվածում են, ինչո՞ւ ոստիկանություն բերման ենթարկվածին չծեծեն

«269 ծանր, 51 ծայրահեղ ծանր, 15-ը միացված են թոքերի արհեստական շնչառության սարքերին».. . .

Պարետատան այսօրվա նիստում քննարկեցինք և չբացառեցինք կրկին կարանտինային ռեժիմի սահմանումը. Ավինյան

Կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ գործ ունենք. վարչական լծակներն ավելի կխստացվեն. Փաշինյան

Կին պատգամավորին վառելու մասին մեկնաբանություն թողած անձը ԼՀԿ անդամ է. Թագուհի Ղազարյան

Պատգամավորին հեծանվով վրաերթի ենթարկելու գործով կալանավորվածն ազատ է արձակվել

Հասկանում ե՞ս, որ, եթե նույնիսկ գնանկում լինելու էր, ապա դու արագացրեցիր. Նախկին թաղապետը՝ Մարությանին

Եթե բոլորով կրծքով փորձեն պաշտպանել թալանչի ու հանցագործ դատավորներին` չեն կարողանալու. Բաբաջանյան

ՃՈ ծառայություն՝ արտակարգ դրության ընթացքում

823 կասեցում, 3870 մշտադիտարկում․ ԱԱՏՄ-ն շարունակում է լայնածավալ աշխատանքը

Տարբերություն չկա՝ մարդը զոհվում է սահմանին, թե հիվանդությունից... «Իմ Քայլ»-ի պատգամավոր

Պետությունն իրավիճակին չի տիրապետում. կորոնավիրուսով վարակված հայ երիտասարդի եթերը՝ հիվանդանոցից

Օճառաջուրը շփում եք շենքերի վրա․ սա՞ է ախտահանում

Դիմակի դեֆիցիտ չի լինի

Մյուս անգամ մի քիչ կարճ վերնագրերով նախագծեր բերեք․ ԱԺ նախագահը՝ փոխնախարարին

Դուք բանակում անգամ չեք ծառայել, գնացե′ք, ծառայե′ք...Հռիփսիմե Առաքելյանն՝ իմքայլականներին

Անշարժ գույքի գներն անկում կապրեն, քանի հնարավորություն կա՝ բարձր գնով վաճառենք․ Հայկ Մարության

Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը

Հեղափոխությունն ամենամեծ նվերն էր, որ ունեցել ենք վերջին մի քանի հարյուրամյակում․ Սերժ Թանկյան

Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու մասին․ Արսեն Թորոսյան

Սամվել Բաբայանը՝ ԱԽՔ. նոր նշանակումներ Արցախում

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքն ու խտրականության արգելքը. ՄԻԵԴ-ը հրապարակեց Գուրգեն. . .

Վարակի տարածման ձևերից մեկը՝ կենտրոնացում

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

Սահմանադրությունն առավելագույնս սահմանափակել է Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ իշխանության մյուս թևերի ազդեցությունը՝ դրանով  իսկ բացառելով ճնշումների հնարավորությունը և երաշխավորելով Սահմանադրական դատարանի սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացումը։  Այս մասին ասված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու վերաբերյալ աշխատանքային որոշման մեջ։ 

Սահմանադրական դատարանն իր 16 էջանոց աշխատակարգային որոշման մեջ  արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ)» եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային ժողովի՝ Սահմանադրական դատարան դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին: Այդ եզրույթի կիրառումը չի համապատասխանում նաև օրենսդրական կարգավորումներին, այդ թվում` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, Ազգային ժողովի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի ԱԺՈ-032-Ա որոշմամբ որպես հիմք նշված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և 109-րդ հոդվածի կարգավորումներին:

Իսկ ինչ վերաբերվում է դիմողի այն դիրքորոշմանը, որ «....Հրայր Թովմասյանն առերևույթ թույլ է տվել այնպիսի արարքներ, որոնք վարկաբեկում են Սահմանադրական դատարանի հեղինակությունը և (կամ) անհամատեղելի են դատավորի պաշտոնի հետ՝ էական կարգապահական խախտում», Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման համար հիմք է ոչ թե ցանկացած կարգապահական խախտում կատարելը, այլ բացառապես նրա՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր պաշտոնավարելու ժամանակահատվածում կատարած այնպիսի կարգապահական խախտում, որը որակվում է որպես էական:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ երկար տարիներ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ լինելու, Սերժ Սարգսյանի վստահությունը վայելելու և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Հայաստանի հանրապետական կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի միջև անձնական բնույթի, ընդհանուր շահագրգռվածության վրա հիմնված հարաբերությունների փաստին, Հրայր Թովմասյանի և Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջև առկա անձնական բնույթի հարաբերությունների և վերջինիս կողմից Ռոբերտ Քոչարյանի պաշտպան հանդիսանալու փաստերին, ինչպես նաև Հրայր Թովմասյանի կողմից 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում ք․ Երևանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների և դրանց հաջորդած դատավարությունների վերաբերյալ նախկինում կարծիք արտահայտած լինելու փաստին, Սահմանադրական դատարանն արձանագրել է.

«Դիմողի կողմից և նրա գնահատմամբ դիմումով ներկայացված բոլոր փաստերը (որոնց Սահմանադրական դատարանը գործի քննության ներկա փուլում չի կարող ըստ էության անդրադառնալ, գնահատել դրանց արժանահավատությունը և Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին վերագրելիությունը) հայտնի են եղել, այդ թվում` Ազգային ժողովի խմբակցություններին, շատ ավելի վաղ, քան դիմողի կողմից փաստերի ի հայտ գալու վերջին դիտարկված ժամկետը վրա հասնելը՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ը»։

Սահմանադրական դատարանը նաև համարել է, որ դիմումը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

Այսպիսով՝ ՍԴ–ն որոշել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։ Որոշման ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին