▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՍԴ-ն լեգիտիմության խնդիր ունի. Տիգրան Ավինյան

«Իրավական տեսանկյունից կարող եմ ասել, որ քրեական գործ է հարուցվել դեպքի առթիվ, և Հրայր Թովմասյանը  որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում, հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, պետք է հետևենք ընթացքին, հասկանանք` ինչ է կատարվում, իսկ քաղաքական մասով կարող եմ ասել՝ եկեք  վերադառնանք մեր իրականություն, հիշենք բոլոր այն գործընթացները, որ նախկինում են տեղի ունեցել՝  Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հետ կապված:

Ինձ մոտ այն տպավորությունն է, որ էս բոլոր պրոցեսներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել: Ես միանշանակ վստահ եմ, որ ՍԴ-ն  էս պահի  դրությամբ ունի լեգիտիմության խնդիր: Ես չէի ուզենա, որ քաղաքական ճնշում դիտվեր որևէ  գործ, որը գտնվում է իրավապահների դաշտում, քաղաքական առումով պետք է արձանագրենք, որ խնդիր կա ՍԴ-ում, և այդ խնդիրը պետք է լուծում ստանա, քանի դեռ լեգիտիմության խնդիր կա, կառույցը չի կարող գործել իր ողջ հզորությամբ: Պետական ինստիտուտը պետք է ներշնչի հարգանք, բայց և չենք կարող աչքներս փակել էն բոլոր խնդիրների վրա, որոնք կան էնտեղ: Կարծում եմ` լուծումների մասին պետք է մտածել, որովհետև սա համընդհանուր խնդիր է: Գործադիրը որոշակի նախաձեռնություն պետք է ներկայացնի այս խնդիրը լուծելու համար»,- լրագրողների հետ զրույցում ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ  կատարող զարգացումներին անդրադարձել է  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին