Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում՝ «Ոսկե արծիվ» շքանշան:
Կոչումն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Գասպարյանի հարազատներին է հանձնել Արմավիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հիշատակի միջոցառման ընթացքում:
Հիշեցնենք, որ «Սև հովազ» ջոկատի հրամանատար, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 17-ին: