ՙՙԵս նման ծրագիր չեմ տեսնում` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ կապված, ու եթե հանկարծ էս քաղաքական ուժերն անում են ամեն ինչ Ռոբերտի վերադարձի համար` մենք միանշանակ դեմ ենք լինելու՚՚:
Այս խոսքերի հեղինակը հայտնի հրամանատար, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանն է:
Ասել կուզի, որ ԲՀԿ-ում ոչ բոլորն են խանդավառված Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձով:
Ես տեղյակ եմ, որ թե Ռուսատամը, թե ԲՀԿ այլ անդամներ 2000-ականներին նույնիսկ պայքարել են նախկին նախագահի իշխանության դեմ ու այս առումով՝ վերն ասվածն ինձ համար նորություն չէ:
Ընդհանրապես, ԲՀԿ-ն կարող է համախմբվել միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ. նա ընդունելի կերպար է բոլոր կուսակցականներկ համար. թե նրանց, ովքեր կարծում են, որ ԲՀԿ-ն պետք է չհակադրվի իշխանությունների հետ, թե նրանց, ովքեր կարծում են, որ կուսակցությունը պետք է գործի ընդդիմադիր դաշտում: