Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի գրառումը. «Իսկ դուք գիտե՞ք, որ մինչ թշնամին ամրաշինական աշխատանքներ ա կատարում Գեղարքունիքի մարզից զավթած Կութի ու Վերին Շորժայի «իր» դիրքերում, մինչ ալիևն իր ամեն ելույթում ասում ա, որ Սևանն իրենցն է ու իրենք դա վաղ թե ուշ ազատագրելու են այն, հենց այդ նույն ժամանակ Սևան քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում թրքասիրության շքերթ ա։ Աշխարհագրության ուսուցչուհու հովանավորչությամբ 8ա և 8բ դասարանների աշակերտները հետազոտական աշխատանքներ են ներկայացրել՝ ցույց տալով պետություններն իրենց բնորոշ յուրահատկություններով ու առանձնահատկություններով, ազգային սովորույթներով ու խոհանոցով, հանրահռչակ գործիչներով ու տվյալ երկրին բնորոշ գյուտերով։ ադրբեջանից զատ էրդողանի երկիրն էլ են ներկայացրել, ուղղակի նրանց ուտելիքների վրա, չգիտես ինչի, խաչ են քաշել, արյուն բան են նկարել, բայց փոխարենը տեղը-տեղին գովազդել են ադրբեջանը. երաժշտությամբ, թխվածքով, թեյով, տեսարժան վայրերով, բամբակով ու թութունով։ Էն ադրբեջանին են Սևանի դպրոցում ճոխ-ճոխ ներկայացրել, որը քնում-հելնում, մտածում ա, թե հայերից, իրանցիներից որ երգը գողանա, որ ազգային ուտեստը վերցնի, որ իր չեղած պատմությունը դրանով լցնի։ Սևանի դպրոցում չեղած ադրբեջան պետության համար պատմություն են հորինել ու առանց ամաչելու ներկայացնում են...
Չնայած ես ճշտեցի, որ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհին՝ Հայրապետյան Լիլիթը, ներկայիս տխրահռչակ ՄԻՊ-ի մոտ ազգականուհին է, ու դրանով ամաչելու պահը փակվեց. սա ոչ թե պատահականություն, այլ լավ էլ դիտավորություն է։ Հենց այստեղից էլ բխում է սրանց մոլեգին սերն առ ադրբեջան։ Էն ա, որ էս էրեխեքին են օգտագործում իրենց պիղծ քարոզչությունն իրականացնելու համար»։
Ավելի ուշ, Արամ Գևորգյանը գրել է․
«Էն, որ Սևանի դպրոցն իր խմբից հեռացրեց այդ լուսանկարներն ու նյութը, դա ինձ ոչ մի բան չտվեց։ Փաստը մնում ա փաստ, որ կա ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի ազգակից ուսուցչուհի, ով իր դիրքն օգտագործում է թշնամական քարոզչություն իրականացնելու համար։ Փաստը մնում ա փաստ, որ այդ քարոզչության սպառող երեխաների ծնողներն էլ առանձնապես դեմ չեն իրենց սիրելի ուսուցչի գործելաոճին։ Տնօրենն էլ դեմ չի եղել, եթե նման լկտիություն ա թույլ տվել։ Որ նկարները ջնջեցիք, դրանից իրականությունը չփոխվեց, դրանից դուք չդադարեցիք մեր հետ նույն օդը շնչել ու ապրել էն տղերքի արյունով պահած հողի վրա, որոնց հիշատակը տենց հեշտ ու հանգիստ ուզում եք ուրանալ։
Բայց շտապեմ ասել, որ չի լինելու նման բան։ Ձեր մատները մնալու են ձեր իսկ բացած օվերտոնի պատուհանի տակ։ Ձեզ անելու են խայտառակ ձեր անհայրենիքության համար ու ոչ մեկդ չի պլստալու, ու ոչ մեկդ չի մոռացվելու։
Էտ նիկոլը կարա 4 պատ ոստիկանների հետևից թրքամետ հայտարարություններ անի ու մարսի։ Դուք չեք կարողանալու։ Ձեր թրքասիրությունը պահեք ձեր մեջ, ձեր թրքակարոտը փարատեք սերիալներ նայելով կամ անթալիաներում հանգստանալով, բայց ոչ երբեք դպրոցներում ու հեռուստատեսությամբ քարոզ անելով։
Իհարկե նորմալ երկրում հիմա աած-ն տեղաշորից հանել էր էտ ուսուցչուհուն ու տարել պարզելու, թե ինչ դիտավորություն կա նրա արարքում, բայց ոչ մեր պարագայում։ Էսօրվա աած-ի հայեցակարգով ադրբեջանցին մեզ թշնամի չի, դեռ մի բան էլ խաղաղության ենք ձգտում իրենց հետ, հետևաբար հային գլխատող քոչվորին հայկական դպրոցում քաղաքակիրթ ներկայացնելը մեր ազգային անվտանգությանը չի սպառնում...
Հազար անգամ ասել եմ, մի հազար անգամ էլ կկրկնեմ. դուք էդ տղերքի կյանքի հաշվին ձեր զզվելի գոյությունը քարշ տալու իրավունք չունեիք, դուք էդ տղերքի արյունով պահած հողի վրա տենց հեշտ ու հանգիստ քայլելու իրավունք չունեիք....»։