▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի քաղաքապետի կողմից ներդրումները խոչընդոտելու մասին. Ձեռնարկատերը դիմում է վարչապետին

Սևանի քաղաքապետի հանցավոր անգործության և ներդրումները խոչընդոտելու մասին. Ձեռնարկատերը հանդես է եկել ֆեյսբուքյան ուղերձով ու գրել է․ 

Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը: 

Սևան համայնքը, որը տասնամյակներ առաջ հայտնի էր որպես տուրիստական ծաղկող քաղաք,  տարիներ շարունակ անբարեխիղճ կառավարիչների «շնորհքով» վերածվել է թշվառ ու մեռնող մի բնակավայրի, որտեղ ապրող մարդիկ ոչ մի զարգացման հեռանկար չունեն:  

2018 թվականի հեղափոխությունից հետո,հատկապես արտասահմանում հայտնված սևանցիների մոտ որոշ հույսեր էին արթնացել, որ քաղաքը վերջապես հնարավորություն կունենա շնչել ու զարգանալ: Նրանց մի մասը(այդ թվում՝ ես) վերադարձավ զարգացման իրենց ծրագրերով: Սակայն դեռ 2016-ից քաղաքապետ դարձած Սարգիս Մուրադյանը կարծես թե չի կիսում նրանց ոգևորությունը: Սևանցիները լավ գիտեն, թե ում հովանավորությամբ ու ինչ միջոցներով է Մուրադյանը դարձել քաղաքապետ՝ օգտագործելով այն տարիների «լավագույն» ավանդույթները:  

Տեսանյութում պատմում եմ ամենապրիմիտիվ գործառույթի մասին, որը քաղաքային իշխանության պարտականությունն է, և որի չկատարման հետևանքով արդեն մի քանի հոգի, այդ թվում՝ երեխաներ, վտանգի տակ են դրել իրենց կյանքն ու առողջությունը: Խոսքը հետիոտնային անցումների անվտանգության մասին է: Բառացիորեն այս օրերին՝ հունիսի 2-ին, մի երեխա հրաշքով ողջ մնաց հերթական վթարից: Անցած տարի նույն տեղում վթարի ենթարկվեցին կինս ու երեխաս, կինս ծանր վնասվածքներից մինչև հիմա դեռ ամբողջությամբ չի ապաքինվել: 

Տեսանյութում խոսում եմ նաև մի բազմամիլիոնանոց ներդրման մասին, որը չկայացավ խիստ կասկածելի հանգամանքներում:  Ներդրում, որը կարող էր տարեկան 1 միլիոն դոլարի սոցիալական աջակցություն բերել համայնքին ևընդհանրապես դառնար Սևանի ու հարակից համայնքների բարգավաճման հիմքը: Ուզում եմ նաև երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ևԳեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանիուշադրությունը հրավիրել այս պատմության վրա և հարց տալ՝ ո՞վ է մեղավոր, որ մեր քաղաքը զրկվեց իր զարգացման գուցե վերջին հնարավորությունից: Հիմնավոր կասկած ունեմ, որ պետական կամ համայնքային իշխանության օղակներում ներգրավված որոշ մարդկանց ձեռնտու չէ Սևանի զարգացումը, կամ առնվազն որոշ մարդիկ ոչ կոմպետենտ են ու վաղուց պետք է լքած լինեին իրենց տաքուկ աթոռները: 

Հուսով եմ, իմ այս հրապարակումը լայն արձագանք կգտնի մամուլում: Վստահ եմ, որ Սևանի ավազանի ժողովուրդը շատ ավելի լավ կյանքի են արժանի:  

Հարգանքով՝ Արտակ Տեր-Գրիգորյան, հայրենադարձ ձեռնարկատեր, ք. Սևան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին