«Սեդա Սաֆարյանի հետևից ոչ մեկ չի ընկել, ինքն է իր հետևից ընկել. ուղղակի փորձ է արվում ՀՀ սահմանադրական դատարանը պահել որպես Սահմանադրական դատարան, երբ որ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, ինքն այդ կառույցի որոշումը որևէ վայրկյան չկասկածի»,- ԱԺ-ում ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քաննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Այն, որ ՍԴ-ն այս իշխանության ձեռը խաղալիք է, դա միանշանակ է: Այստեղ իրավունքի խնդիր է՝ ինչո՞ւ է Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն նշանակել վարորդ. այդ հարցը ինչո՞ւ չի քննարկվում»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ «Սահմանադրական դատարանը իշխանության կամակատարն է»: |