Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում, որը մեկնարկել է ժամը 18:15-ի սահմաններում:
mamul.am-ն է գրում այս մասին ու նշում, որև համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում հանդիպել էր Բելլա Քոչարյանի հետ. տեղեկությունը հաստատել էր ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այնպես էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: