▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի արդեն ընդունված բանաձևի հետ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Կարևոր իրազեկում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող թիվ 296 բանաձևն անբեկանելի փաստ է: Երեկ ԱՄՆ Սենատում կասեցված բանաձևն այլ բանաձև է և ոչ մի կապ չունի արդեն ընդունված և պատմություն դարձած բանաձևի հետ: Թիվ 296 բանաձևը չի հաջողվել կասեցնել, և դա այսօր կա և, կրկնում եմ, պատմական իրողություն է»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին