▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

 Շենգավիթում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանն է։

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորվածը Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերն է։ Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա եւ Համբարձում Առաքելյանի միջեւ։ 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադեւոսյան փողոցում կրակոցներ են հնչել եւ կան վիրավորներ: 

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» եւ թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ եւ արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին