▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սենսացիոն հայտնագործություն Հրազդանի կիրճում. մարդկությունն իր գոյությունը չի սկսել Աֆրիկայից. armnewstv.am

Կարդացեք նաև՝ Հրազդանի կիրճում հենց նոր ոչնչացվել է 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձանը, որը մայրաքաղաքի այցեքարտներից մեկն էր

armnewstv.am-ը գրում է, որ այս գտածոները հեղաշրջում են քարե դարի մասին պատկերացումները: Պարզվում է` հայկական բարձրավանդակում ապրող նախամարդը լևալուազյան մեթոդով քարե գործիքներ է ստացել ավելի վաղ, քան Աֆրիկայում ապրող նախամարդը: Լևալուազյան մեթոդը քարի մշակման ավելի բարդ տեխնոլոգիա էր. քարը ոչ միայն տաշում, այլ մասնատում էին: Սա նախամարդուց գրեթե շախմատային մտածողություն էր պահանջում: Հրազդանի կիրճում, հայ-ամերիկյան արշավախմբի պեղումների արդյունքները տպագրել է հանրահայտ Science ամսագիրը: Պեղումների գիտական կարևորությունն այն է, որ այն հերքում է ընդունված տեսությունը, թե քարե գործիքների մշակման լևալուազյան մեթոդը ստեղծվել է Աֆրիկայում, հետո տարածվել Եվրասիայում: Ապացուցվել է, որ Նոր Գեղիի քարե հուշարձաններն ավելի հին են, քան Աֆրիկայում հայտնաբերվածները: Դրանք առնվազն 325 հազար տարվա վաղեմություն ունեն: Հնագետները նշում են, որ գործիքները ենթադրաբար պատկանել են կամ ուշ հոմո-էրեկտուսին, կամ արխայիկ հոմո-սապիենսին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին