▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեփական ճաշակը հասարակության վզին փաթաթելու կողմնակիցը չեմ.Հակոբ Ղազանչյանը՝ հավանած ու չհավանած ներկայացումների մասին

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն այսօր ամփոփեց թատերական տարին: «Վերջին 10 տարում մեզ համար կարևոր միջոցառումը «Արտավազդ» մրցանակաբաշխությունն է, որն այս տարի նույնպես հաջող անցավ: Այն ամեն տարի Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին ենք անցկացնում և զուգահեռ պատրաստվում ենք հաջորդ տարվան, քանի որ այն ոչ մեկ ամսվա, ոչ էլ կես տարվա աշխատանք է: Հաջորդ տարի նախատեսում ենք անցկացնել Գորիս քաղաքում՝ հաշվի առնելով 2018թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչվելու հանգամանքը: Մեծ հույսեր ենք կապում մարզային թատրոնների հետ: Վանաձորում ու Գյումրիում վիճակը լավ է, ես նկատի ունեմ Կապանի, Գորիսի, Արտաշատի և Գավառի թատրոնները, որոնք պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն, ուստի պարբերաբար անհանգստացնում ենք մարզպետներին ու քաղաքապետներին: Գրեթե պատրաստ է Գավառի թատրոնի նոր շենքը, չնայած լավ կլիներ, որ որոշ աշխատանքներ ավելի լավ կատարեին.նորմալ փորձասենյակ պլանավորված չէ, կաթսայատունը վերևի հարկում է, թերի է նաև լուսավորման համակարգը: Չնայած այս ամենին՝ շենքն ու դահլիճը հրաշալի են: Ուտոպիայի նման մի բան է, մենք չէինք հավատում, որ այս շենքը կկառուցվի: Խոստացել եմ, որ առաջին ներկայացումը անհատույց կբեմադրեմ: Չեմ հրաժարվում»,-լրագրողների հետ հանիպման ժամանակ ասաց նա:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ թատերական գործիչների միության նախագահի կարծիքով՝ որո՞նք են տարվա հաջողված ու չհաջողված ներկայացումները, Հակոբ Ղազանչյանը պատասխանեց.

«Եթե հանկարծ մի ներկայացման անուն տամ ու դա հետո «Արտավազդ» մրցանակ ստանա՝ տպավորություն կլինի, թե ժյուրիին ուղղորդել եմ: Բայց, ամեն դեպքում կասեմ այն, ինչ ինձ է դուր գալիս, ոչ թե միությանը: Ինձ դուր է գալիս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում վերջերս բեմադրված «Մեծապատիվ մուրացկաններ»-ը.հսկայական աշխատանք է կատարվել: Հավանում եմ Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» մոնոներկաայցումը, Գրիգոր Խաչատրյանի «Անկոչ Աննա» ներկայացումը, որը բեմադրվել է Դոստոևսկու «Նետոչկա Նեզվանովա» վիպակի հիման՝ վրա Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Ըստ մեր քաղաքի կանոնադրության՝ Չափն ընդդեմ Չափի»-ն՝ բեմադրված Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում»:

Պարոն Ղազանչյանը չհավանած ներկայացումների անունները չթվեց, ինչպես ինքն ասաց՝ պատճառն էլ կա.ներկայացումը չափանիշ չունի:

«Յուրաքանչյուրի իրավունքն է՝ հավանել կամ չհավանել սա: Երբեք սեփական ճաշակը հասարակության վզին փաթաթելու կողմնակիցը չեմ եղել: Ժամանակին Խորեն Աբրահամյանի ներկայացումներից մեկը՝ կարծեմ «Դոկտոր Ստոկման»-ը, Հենրիկ Հովհաննիսյանը համարեց որպես ավարտված տապալում ու «Ազգ» թերթի հոդվածում ջարդուփշուր արեց: Թերթի նույն համարում Պերճ Զեյթունցյանը դա հրաշալի ներկայացում էր համարել: Երկուսի վերլուծությունն էլ ճիշտ էր: Այդ ժամանակ համոզվեցի, որ կոնկրետ չափանիշ չկա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին